Մարտին Անդերսեն-Նեքսյո (դան․՝ Martin Andersen Nexø, իսկական ազգանունը՝ Անդերսեն, կեղծանունը՝ Նեքսյո, հունիսի 26, 1869(1869-06-26)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4] - հունիսի 1, 1954(1954-06-01)[4][1][2][…], Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4]), դանիացի գրող, կոմունիստ։

Մարտին Անդերսեն-Նեքսյո
դան․՝ Martin Andersen Nexø
Ծննդյան անունդան․՝ Martin Andersen
Ծնվել էհունիսի 26, 1869(1869-06-26)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[4]
Վախճանվել էհունիսի 1, 1954(1954-06-01)[4][1][2][…] (84 տարեկան)
Վախճանի վայրԴրեզդեն, Արևելյան Գերմանիա[4]
ԳերեզմանԱսիստենս գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, գրող և ինքնակենսագիր
Քաղաքացիություն Դանիա
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներDitte, daughter of Man?, Dryss? և Pelle the Conqueror?
ԿուսակցությունԴանիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
ԳԴՀ ազգային մրցանակ
Изображение автографа
Մարտին Անդերսեն-Նեքսյո Վիքիքաղվածքում
 Martin Andersen Nexø Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1869 թվականի հունիսի 26-ին Կոպենհագենում, քարտաշ-բանվորի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է զրկանքների մեջ, թողել է դպրոցը, աշխատել որպես սևագործ բանվոր, մասնակցել բանվորական հավաքներին, ծանոթացել գիտական սոցիալիզմի գաղափարներին։ Մահացել է 1954 թվականի հունիսի 1-ին Դրեզդենում։

Ստեղծագործություն խմբագրել

Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ստվերներ»–ը, լույս է տեսել 1898 թվականին։ «Պելլե-նվաճող» (հրատարակված 1—4, 1906—1910 թվականներին) վեպում արտացոլել է բանվոր դասակարգի դրությունը։ «Դանգորդի մարդիկ» (1915 թվական) դրամայում և «Դիտեն՝ մարդկության զավակ» (հրատարակված 1—5, 1917—1921 թվականներին) վեպում նկարագրել է հասարակ մարդու ողբերգական ճակատագիրը։ «Երիտասարդ օրվան ընդառաջ» (1923) գրքում պատմել է ԽՍՀՄ-ում կատարած ճանապարհորդության մասին։ «Երկու աշխարհ» (1934) և «Զեոներդ հեռու» (1935) գրքերը նվիրված են սոցիալիստական հասարակարգի առավելությունների բացահայտմանը։ Հայտնի է «Մորտեն Կարմիր» (1945), «Կորսված սերունդ» (1948) և «Ժանետ» (անավարտ, հրատարակված 1957 թվականին) եռապատումը։ 1944–1945 թվականներին ապրելէ ԽՍՀՄ-ում, 1945 թվականին վերադարձել է Դանիա։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Գերմանիայում։ Արժանացել է Գերմանիայի ազգային մրցանակի։ Եղել է Խաղաղության համաշխարհային խորհրդի (1950—1954) և «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» Լենինյան մրցանակների միջազգային կոմիտեի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 90. — ISBN 978-2-221-06888-5
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Андерсен-Нексё Мартин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն խմբագրել

  • Faith Ingwersen and Niels Ingwersen: Quests for a Promised Land. The Works of Martin Andersen Nexø. 1984.
  • Henrik Yde: Det grundtvigske i Martin Andersen Nexøs liv ('The Grundtvig'ian in the life of Martin Andersen Nexø', doctors thesis, 1991)
  • Henrik Yde: Martin Andersen Nexø. An Introduction. (in Nordica, vol. 11. 1994).
  • Haugan, Jørgen. Alt Er Som Bekendt Erotik – En Biografi Om Martin Andersen Nexø (Norwegian: Copenhagen, 1998)
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Անդերսեն-Նեքսյո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Անդերսեն-Նեքսյո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 389