Անդաստան
Անդաստանի արարողության խորհուրդը աշխարհի չորս կողմերի օրհնությունն է։
Անդաստանի կարգը հին ժամանակներում խմբագրել
Հնում անդաստանի արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս։ Հոգևորականները կարգը կատարել են գյուղերում` արտերի և այգիներ մեջ։
Անդաստանն ըստ եկեղեցական տոնացույցի խմբագրել
Եկեղեցական տոնացույցի համաձայն` «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերն օրհնել։
Արարողակարգ խմբագրել
Արարողության ժամանակ հոգևոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով և Ավետարանով, երգելով նախ օրհնում է արևելքը և Հայաստանը՝ սուրբ Խաչի և Ավետարանի նշանով, օրվա շնորհով և հանուն Սուրբ Երրորդության։
Այնուհետև օրհնվում է արևմտյան կողմը աշխարհի և պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների և ազգերի համար։
Դեմքով դեպի հարավ կանգնելով՝ օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները և տարվա պտղաբերությունը։
Դեպի հյուսիս դառնալով՝ օրհվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակիչները։
Աղբյուր խմբագրել
- Գուգարաց Թեմ, «Քրիստոնեական» 2013 թ.
- Գուգարաց թեմ, «Հայ առաքելական եկեղեցու, Հայաստանի Հանրապետության տոներն ու հիշատակի օրերը», 2013 թ.