Անգլո-իսպանական պատերազմ (1625-1630)

Անգլո-իսպանական պատերազմ (1625-1630), ռազմական գործողություններ մի կողմից Իսպանիայի, մյուս կողմից Անգլիական թագավորության և դաշնակից Միացյալ նահանգների հանրապետության միջև[1]։

Անգլո-իսպանական պատերազմ

Թվական 1625–1630
Վայր Լա Մանշ, Ատլանտյան օվկիանոս, Պատմական Նիդեռլանդներ, Իսպանիա
Արդյունք
Հակառակորդներ
Իսպանիա Անգլիայի թագավորություն, Միացյալ նահանգների հանրապետություն,
Հրամանատարներ
Ֆիլիպ IV, Գասպար դե Օլիվարես Հակոբ Ա, Չարլզ I Ստյուարտ, Ջորջ Վիլարես, Մորիս Օրանժացի,
Կողմերի ուժեր
14 նավ, 16.000 զինվոր 100 նավ, 39.000 զինվոր
Ռազմական կորուստներ
3600 30.000

Նախադրյալներ

խմբագրել

1620-ական թվականների կեսերին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ի և Անգլիայի թագավոր Հակոբ I-ի միջև կային սուր հակսաություններ։ Երեսնամյա պատերազմի բռնկման ժամանակ Ֆլանդրիայի իսպանական բանակը, Գոնսալո Ֆերնանդես դե Կորդոբայի հրամանատարությամբ մտել էր Պֆալց երկրամաս, որի տիրակալը ըմբոստ Ֆրիդիրիխ V-ն էր, որին էլ իր կնոջ Ելիզավետա Ստյուարտի (որը հանդիսանում էր Ջեյմս I դուստրը) հետ միասին զրկեց տիրապետությունից[2]։

Անգլիայի և Իսպանիայի միջև հարաբերությունները կարգավորելու և ամրապնդելու նպատակով, Ջորջ Վիլիերսը Ուելսի արքայազն Չարլզ I-ին առաջարկել է ամուսնանալ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ի քրոջ՝ Մարիա Աննայի հետ։ Հարսանեկան արարողությունները կազմակերպելու և բանակցելու նպատակով Ջորջ Վիլիերսը թագաժառանգի հետ ուղևորվում է Մադրիդ։ Սակայն բանակցությունները խափանվեցին՝ երիտասարդների ոչ պատշաճ պահվածքի և Չարլզ I-ի կաթոլիկություն ընդունելու պայմանը մերժելու պատճառով, ինչը ամուսնության նախապայմանն էր։ Չարլզն ու Բեքինգհեմը թշնամաբար էին տրամադրված Իսպանիայի նկատմամբ։ Վերադառնալով Լոնդոն նրանք թագավորին համոզեցին գումարել նոր խորհրդարան, որը պատերազմ կհայտարարի Իսպանիային և գումար կհատկացնի դրա համար։

Բրեդայի պաշարում

խմբագրել

1624 թվականի օգոստոսին Ֆլանդրիայի բանակը Դոն Ամբրոզիո Սպինոլայի հրամանատարությամբ պաշարեց Բրեդա քաղաքը։ Բերդաքաղաքը ուժեղ ամրացված էր և այն պաշտպանում էին 14.000 զինվորներ։ Մորիս Օրանժացին փորձեց կտրել պաշարված քաղաքի մատակարարման ճանապարհները, սակայն հաջողության չհասավ։ 1625 թվականի փետրվարին անգլիական բանակը փորձել է ճեղքել իսպանական բանակի ամուր պաշտպանությունը, բայց մեծ կորուստներ կրելով նահանջեցին։ Տասնմեկամսյա պաշարումից հետո, 1625 թվականի հունիսի 2-ին իսպանական բանակը գրավեց քաղաքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Appleby, John C. (1983). «English privateering during the Spanish and French wars, 1625-1630» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Finucane, Jane (2017 թ․ դեկտեմբերի 14). Civilians Under Siege from Sarajevo to Troy. London: Palgrave Macmillan UK. էջեր 137–161. ISBN 978-1-137-58531-8.

Արտաքին հղումներ

խմբագրել