Անգլիացիների ընտանիքը, որոնք դարձել են քրիստոնյաներ, պաշտպանում են այդ կրոնի քարոզչին դրուիդների հետապնդումից (նկար)
«Անգլիացիների ընտանիքը, ովքեր դարձել են քրիստոնյաներ, պաշտպանում են այդ կրոնի քարոզչին դրուիդների հետապնդումից» (անգլ.՝ A Converted British Family Sheltering a Christian Missionary from the Persecution of the Druids), անգլիացի գեղանկարիչ, պրեռաֆայելիտների եղբայրության հիմնադիրներից Ուիլյամ Հոլման Հանտի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1849-ից 1850 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 111 × 141 սմ։ «Անգլիացիների ընտանիքը, ովքեր դարձել են քրիստոնյաներ, պաշտպանում են այդ կրոնի քարոզչին դրուիդների հետապնդումից» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էշմոլի թանգարանում (Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն)։
Անգլիացիների ընտանիքը, որոնք դարձել են քրիստոնյաներ, պաշտպանում են այդ կրոնի քարոզչին դրուիդների հետապնդումից | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ուիլյամ Հոլման Հանտ[1] |
տարի | 1849 |
բարձրություն | 111 սանտիմետր |
լայնություն | 141 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ և կտավ[1] |
գտնվում է | Էշմոլի թանգարան[1] |
հավաքածու | Էշմոլի թանգարան[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Նախկինում կտավը ցուցադրվում էր Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում մեկ այլ անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Էվերեթ Միլլեի «Քրիստոսը հայրական տանը» կտավի հարևանությամբ։ Երկու նկարիչներն էլ վաղ շրջանի քրիստոնեություն են պատկերել՝ պրիմիտիվիզմի տարրերով[2]։
Սյուժե
խմբագրելՈւիլյամ Հոլման Հանտի այս ստեղծագործությունում պատկերված է բրիտների ընտանիքը։ Նրանք բնակվում են կոպիտ կառուցվածք ունեցող փայտաշեն հյուղակում, որը գետի ափին է գտնվում։ Իրենց կեցավայրում ընտանիքը թաքցնում է քրիստոնյա միսիոների. վերջինս հետապնդվում է Բրիտանիայի հեթանոս կելտերի ամբոխի կողմից։ Ստեղծագործության վերին ձախ հատվածում նկարիչը պատկերել է ճերմակահանդերձ դրուիդի, ով ձեռքով ցույց է տալիս ամբոխից փախչող մեկ այլ միսիոների։
Խրճիթի դռան աջ հատվածում երևում են սպիտակ քարեր՝ քարային շրջաններ, որոնք խորհրդանշում են հեթանոսությունը։ Կելտական և քրիստոնեական խորհրդանիշերի հակադրությունը երևում է կացարանի դռան վրա, ուր քրիստոնեական խաչ է պատկերված։
«Անգլիացիների ընտանիքը, ովքեր դարձել են քրիստոնյաներ, պաշտպանում են այդ կրոնի քարոզչին դրուիդների հետապնդումից» կտավում դրուիդի ներկայությունը վերաբերում է Հռոմի կողմից Բրիտանիայի գրավման ժամանակաշրջանին՝ 1-ին դարի կեսերին։ Սա միսիոներության համար շատ վաղ շրջան է համարվում, չնայած այն հանգամանքին, որ նրանց հագին սպիտակ շուրջառ է, որն ավելի ուշ շրջանում է հայտնվել։
Քննադատություն
խմբագրելՈւիլյամ Հոլման Հանտի այս ստեղծագործությունը համարվում է սակավ հակասական, քան Ջոն Էվերեթ Միլլեի «Քրիստոսը հայրական տանը» կտավը։ Սակայն «Անգլիացիների ընտանիքը, ովքեր դարձել են քրիստոնյաներ, պաշտպանում են այդ կրոնի քարոզչին դրուիդների հետապնդումից» նկարը ենթարկվել է քննադատության տարօրինակ կոմպոզիցիայի և ֆիգուրների խեղաթյուրված դիրքերի համար։
1860 թվականին Ֆլորենս Քլաքսթոնն իր «Փարիզի ընտրությունը. հովվերգություն» (անգլ. The Choice of Paris: An Idyll) (1860 թվական) նկարում ընդօրինակել է Հանտի նկարի կոմպոզիցիան և այլ պրեռաֆայելիտ նկարիչների գործեր[3]։
Անձամբ Հանտը այս կտավը համարել է իր լավագույն ստեղծագործություններից մեկը։ Այդ մասին հեղինակը գրել է իր նամակում՝ 1872 թվականին՝ ուղղված անգլիացի բանաստեղծ և նկարիչ Էդվարդ Լիրին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://artuk.org/discover/artworks/a-converted-british-family-sheltering-a-christian-missionary-from-the-persecution-of-the-druids-142169
- ↑ Bronkhurst, Judith; Hunt, William Holman William Holman Hunt: A Catalogue Raisonee. — Yale University Press, 2006. — P. 134-136. — ISBN 0300102356
- ↑ William E. Fredeman, "Pre-Raphaelites in Caricature: The Choice of Paris: An Idyll by Florence Claxton," Burlington Magazine, Vol. 102 (December 1960), pp. 523-29.