Անգլիական վարդեր․ սեր և ընկերություն

գիրք

Անգլիական վարդեր․ սեր և ընկերություն (անգլ.՝ The English Roses — Too Good to be True), Անգլիական վարդեր մանկական գրքի հատված, որ գրել է Մադոննան[1][2]։

Անգլիական վարդեր․ սեր և ընկերություն
The English Roses – Too Good to be True
Գրքի շապիկը
ՀեղինակՄադոննա
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմանկական գրականություն, նկարազարդ գրքեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2006
Էջեր64
Շարք14
ՆախորդLotsa de Casha?
Հրատարակման տարեթիվ2007
ԳՄՍՀ0-670-06147-6
Թվային տարբերակbooks.google.am/books?id=REj4PwAACAAJ

2005 թվականի հունիսինհայտնի դարձավ, որ Մադոննան սկսել է աշխատել «Անգլիական վարդեր»-ի հատորի վրա, քանի որ կարդացողները շարունակություն էին պահանջում[3]։ Անգլալեզու տարբերակը լույս է տեսել 2006 թվականի հունվարի 10-ին։ Գիրքը նախատեսված է 6 տարեկանն անց երեխաների համար։ Նշվում է, որ հերոսները և հենց պատմությունը բավականին լուրջ են և դրանց մոտիվները կարող են պահանջել մեծահասակների բացատրությունը։

Դիպաշար խմբագրել

  Ամեն ինչ սկսվեց նախանձից։ Նեդարին Շեքսպիրն անվանեց կանաչաչյա կախարդ։  

Նախոր գրքի հինգ հերոսներ ունեն անգլական վարդեր մականունը՝ ընկերուհիներ Նիլկոլը, Էմիը, Շառլոտը, Գրեյսը և Բինան։ Նրանց ընկերությունը թվում է անքանելի։ Նրանք ամեն ինչ անում են միասին՝ պարում են, դասերն են պատրաստում, չմուշկներ են քշում, ուրախանում են պիկնիկների ժամանակ, երեկույթներ են կազմակերպում։ Ամեն ինչ փոխվում է դասարանում նոր աշակերտի ավելացումով. դա իսպանացի տղա Դոմինիկ դե լա Գվարդիան էր։ Պայքար է սկսվում գեղեցիկ արտասահմանցու ուշադրության համար։ Սակայն ամենամյա աշնանային երեկույթի ժամանակ ընկերությունը փրկում է ուսուցչուհի Ֆլաֆերնատերը։

Նկարազարդում խմբագրել

Այս հատորը հանդիսանում է անգլական վարդեր շարքի 14 գրքերից միակ գիրքը, որ չի ձևավորել Ջեֆրի Ֆուլվիմարին՝ Էնդի Ուորհոլի աշակերտը։ Նկարազարդումը իրականացրել է Սթեյսի Փեթերսոնը[4]։

Գիրքը լույս է տեսել 2006 թվականի հոկտեմբերին և թարգմանվել է եվրոպական լեզուների մեծամասնությամբ՝ ստանալով միջին գնահատականներ ընթերցասերների Goodreads պրոտալում[5]։

Սերիա խմբագրել

2007 թվականին անգլիական վարդեր սերիան շարունակվեց մեկ այլ ձևաչափով։ Հաջորդ 3 տարիների ընթացքում լույս տեսան ևս 12 գրքեր դպրոցականների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «գրքերի շարքը (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  2. «Մադոննան՝ մանկական գրող». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  3. ԲիԲՍին գրքի մասին
  4. Գրքի մասին WorldCat-ում
  5. goodreads