Անգելոս Բասինաս

ֆուտբոլիստ

Անգելոս Բասինաս (հուն․՝ Άγγελος Μπασινάς, հունվարի 3, 1976(1976-01-03)[1][2], Խալկիդա), հույն ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Հունաստանի ազգային հավաքականի նախկին կապիտան։

Անգելոս Բասինաս
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1976(1976-01-03)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր Խալկիդա
Հասակ 180 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերան սկսել է իր հայրենիքում՝ «Պանաթինաիկոս» ֆուտբոլային ակումբում, որի կազմում խաղացել է տասը տարի, երկու անգամ իր թիմով դարձել է Հունաստանի չեմպիոն, իսկ մեկ անգամ՝ նվաճել Հունաստանի ֆուտբոլի գավաթը։ 2006 թվականի ձմռանը Բասինասը տեղափոխվել է Իսպանական «Մալյորկա»։ Նրա համար պայքարում էին նաև «Բիրմինգհեմ Սիթիի», «Էվերթոն», «ԱԵԿ Աթենք» և «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբները։ Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ մրցաշրջանում Բասինասը հաջողությամբ է դրսևորվել, սակայն պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այն չի թարմացրել և հեռացել է ակումբից։ 2008 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ սկսել է խաղալ «ԱԵԿ»-ում, 14 համարի ներքո։ Ակումբը հաջողությամբ հանդես չէր գալիս, ուստի Բասինասը շուտով տեղափոխվել է Անգլիա՝ «Պորտսմուտ» ֆուտբոլային թիմ։ Մարզիչ Թոնի Ադամսի գլխավորությամբ, որը Բասինասին հրավիրել էր ակումբ, ֆուտբոլիստը պարբերաբար մասնակցում էր թիմի հիմնական կազմում, սակայն, երբ մարզիչը փոխվել է, Բասինասը հայտնվել է պահեստայինների նստարանին։ Հաջորդ մարզիչը՝ Աբրահամ Գրանտը, ավելի շատ խաղային ժամանակ է վստահել Բասինասին, քան իր նախորդը, որի արդյունքում ֆուտբոլիստի օգնությամբ ակումբը հասնել է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ սակայն պարտվել է «Չելսիին»։ Դժբախտաբար շուտով ակումբը դուրս է մնացել Պրեմիեր լիգայից, և Բասինասը ստիպված էր որոնել նոր ակումբ, որն էլ հանդիսացել է ֆրանսիական «Առլ-Ավինյոն» թիմը։

Հունաստանի հավաքականում խփած գոլեր խմբագրել

# Ամսաթիվ երկիր Հակառակորդ Հաշիվ Ամփոփում Մրցակցություն
1. 20 օգոստոսի 1999 Կավալա, Հունաստան Սալվադոր 3:0 Հաղթանակ Ընկերական խաղ
2. 28 Փետրվար 2001 Հերակլիոն, Հունաստան Ռուսաստան 3:3 ոչ ոքի Ընկերական խաղ
3. 12 Հունիս 2004 Պորտու, Պորտուգալիա Պորտուգալիա 1:2 Հաղթանակ Եվրո 2004
4. 9 Փետրվար 2005 Աթենք, Հունաստան Դանիա 2:1 Հաղթանակ Որակավորման խաղեր 2006 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության համար
5. 28 Մարտ 2007 Վալետա, Մալթա Մալթա 0:1 Հաղթանակ Եվրո-2008-ի որակավորման մրցումներ
6. 17 Նոյեմբեր 2007 Աթենք, Հունաստան Մալթա 5:0 Հաղթանակ Եվրո-2008-ի որակավորման մրցումներ
7. 21 Նոյեմբեր 2007 Բուդապեշտ, Հունգարիա Հունգարիա 1:2 Հաղթանակ Եվրո-2008-ի որակավորման մրցումներ

Նվաճումներ խմբագրել

«Պանաթինաիկոս»

Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելոս Բասինաս» հոդվածին։