Անա Մենդիետա

կուբայական ծագումով ամերիկացի նկարիչ

Անա Մենդիետա (իսպ.՝ Ana Mendieta, նոյեմբերի 18, 1948(1948-11-18)[1][2][3][…], Հավանա, Կուբա[4][5][6][…] - սեպտեմբերի 8, 1985(1985-09-08)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), կուբայական ծագմամբ ամերիկացի նկարչուհի։

Անա Մենդիետա
Ծնվել էնոյեմբերի 18, 1948(1948-11-18)[1][2][3][…]
ԾննդավայրՀավանա, Կուբա[4][5][6][…]
Վախճանվել էսեպտեմբերի 8, 1985(1985-09-08)[1][2][3][…] (36 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]
Ազգությունկուբայական ծագմամբ ամերիկացիներ
Քաղաքացիություն ԱՄՆ[8] և  Կուբա[9]
ԿրթությունԱյովայի համալսարան (1977)
Մասնագիտությունperformance artist, արվեստագետ, նկարչուհի, վիզուալ արտիստ, land artist, լուսանկարիչ, վիդեոնկարիչ, քանդակագործ և մարզիկ
Ոճֆեմինիստական արվեստ[10]
Ժանրդիմապատկեր[5], կատարողական արվեստ[5], Վիդեոարտ և ինքնապատկեր
Թեմաներկատարողական արվեստ
Պարգևներ
ԱմուսինԿարլ Անդրե
 Ana Mendieta Վիքիպահեստում

Մանկություն և կրթություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Անա Մենդիետան ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 18-ին Կուբայի Հավանա քաղաքում[11]։ Նրա ընտանիքը Կուբայում հայտնի է եղել իր հասարակական և քաղաքական գործունեությամբ[12]։ Հայրը՝ Իգնասիո Մենդիենտան, Ֆիդել Կաստրոյի և նրա Կուբայի հեղափոխության առաջին կողմնակիցներից էր, բայց դարձել է հակառակորդ, երբ իրեն խնդրել են հրաժարվել իր կաթոլիկ հավատից և մտնել Կուբայի Կոմունիստական կուսակցության շարքերը։ Երբ նա տեղեկացել է, որ իր երկու աղջիկները՝ 11-ամյա Անա և տասնհինգամյա Ռաքելինը, մասնակցել են ռեժիմի դեմ գաղտնի գործողություններին, նրանց 1961 թվականի սեպտեմբերի 11–ին ուղարկել է ԱՄՆ՝ «Պիտեր Պեն» օպերացիայի և «Մայամիի արքեպիսկոպոսության» աջակցությամբ։ Քույրերը հայտնվել են այն 14 000 երեխաների շրջապատում, որոնք ինքնուրույն են արտագաղթել ԱՄՆ։ Նրանք փախստականների ճամբարներում են անցկացրել իրենց առաջին շաբաթները, նախքան Այովայում գտնվող մի քանի մանկատներում և որդեգրող ընտանիքներում հայտնվելը[11]։ Երեք շաբաթ անց կաթոլիկակական բարեգործական ցանցային ընկերության միջոցով քույրերին նախ ուղարկել են Այովա նահանգի Դաբեկ քաղաքում գտնվող տներ[13], որտեղ նրանք մեծացել են որդեգրող տարբեր ընտանիքներում և հաճախել են դպրոց-ինտերնատ[14]։ Այլ հեղինակներ նշում են, որ քույրերը որդեգրող տարբեր ընտանիքներում ապրել են հինգ տարի։ Առաջին երկու տարին Մենդետաները ԱՄՆ-ում անընդհատ տեղափոխվել եին տեղից տեղ։ Քույրերը այդ ընթացքում միասին են եղել շնորհիվ ծնողների կողմից ստորագրված լիազորագրի, որը պարտադրել է չբաժանել աղջիկներին[15]։

1965 թվականին Իգնասիո Մենդիենտան դատապարտվել է քսան տարվա բանտարկության։ Նրան Կուբայի կրիզիսի նախաշեմին մեղադրել են Կենտրոնական հետախուզական ընկերության հետ համագործակցության համար։ Հաջորդ տարի աղջիկների մայրը՝ Ռաքել Մենդիետան և փոքրիկ եղբայրը՝ Իգնասիոն, կարողացել են Freedom Flights ինքնաթիռներից մեկով լքել Կուբան։ Նրանք տեղավորվել են Այովա նահանգի Սիդար Ռեփիդսի մոտակայք՝ քույրերին մոտ[14]։ Հայրը նրանց է միացել 1979 թվականին՝ Կուբայում տասնութ տարվա քաղաքական բանտարկությունից հետո[11]։

Կրթություն խմբագրել

Կուբայում Մենդիետան մեծացել է որպես միջին խավի երեխա՝ հաճախելով աղջիկների կաթոլիկ մասնավոր դպրոց։ Երբ նրան քրոջ հետ ուղարկել են Այովա, նրանք հաշվառվել են դժվար դեռահասների ուղղիչ դպրոցում, քանի որ դատարանը խուսափել է նրանց ուղարկել պետական հաստատություն[16]։ Երբ Մենդետան դպրոցում անգլերեն է ուսումնասիրել, նրա բառապաշարը շատ սահմանափակ է եղել։ Միջին դպրոցում նրա մեջ սեր է արթնացելարվեստի նկատմամբ[15]։

1965 թվականին Անա Մենդիետան ավարտել է դպրոցը և սկսեց սովորել Սու Սիթիի Briar Cliff University-ում, սակայն 1967 թվականին տեղափոխվել է Այովայի համալսարան, որտեղ ուսումնասիրել է ԱՄՆ-ի բնիկ ազգերի արվեստ և մշակույթ։ 1970 թվականին ասպիրանտուրայում սովորել է գեղանկարչություն։ Այդ ժամանակ նա ծանոթացել է նկարիչ Հանս Բրեդերի հետ, որը պրոֆեսոր էր այդ համալսարանում և որի հետ էլ Անան մինչև 1980 թվականի ամառ գտնվել է մասնագիտական և ռոմանտիկ հարաբերությունների մեջ։ 1970 թվականին Բրեդերը ստեղծել է Intermedia Program ծրագիրը և դարձել նոր կատարողական արվեստի համալսարանական կենտրոնի հիմնադիրներից (Center for New Performing Arts; CNPA)։ Մենդետան հանդես է եկել Բրեդերի մոդելի դերում և մասնակցել ռեժիսոր Ռոբերտ Ուիլսոնի CNPA սեմինարներին։ Այդպես նա մասնակցել է Handbill և Deafman Glance բեմադրություններին։ 1971 թվականին Անան գնացել է Մեքսիկա, որտեղ ավարտել է Հնագիտության ամառային դասընթացը։ 1972 թվականին Մենդետան ստացել է Արվեստի բակալավրի աստիճան, գեղանկարչության և Intermedia կիրառական արվեստի ոլորտում՝ արվեստի վարպետի աստիճան[17], սակայն արդյունքում հրաժարվել է գեղանկարչությունից և անցում կատարել դեպի պերֆոմանս և խառը տեխնիկա[18]։ Նա ասել է, որ գեղարվեստական դպրոցում առնչվել է մեծ խտրականության հետ։ Ասպիրանտուրայից հետո Մենդետան գնացել է Նյու Յորք[15]։

Ուսման ժամանակ Մենդիետան հարաբերությունների մեջ է մտել 1970-ական թվականների գեղարվեստական ավանգարդի հետ, որի շնորհիվ ծանոթացել է այնպիսի գեղարվեստական շարժումների, ինչպիսին է վեննական ակցիոնիզմը[18]։ Այդ ժամանակ նրա աշխատանքն ուղղված է եղել կանանց հանդեպ բռնությանն ու արյանը։ Նրա մոտ հետաքրքրություն է առաջացել նաև հոգևոր և կրոնական արարողակարգերի հանդեպ[19]։

Ստեղծագործություն խմբագրել

Անա Մենդիետայի առաջին ցուցահանդեսը կայացել է 1971 թվականին՝ Այովայի համալսարանում։ 1972 թվականից նա դիմել է պերֆորմանսին և մեդիա արվեստին՝ ակտիվորեն օգտագործելով լուսանկարը։ Նրա սուր քաղաքական աշխատանքների թափանցիկ թեման եղել է բռնությունը կնոջ հանդեպ՝ հաճախ կենդանիների արյան օգտագործմամբ։ Բոդի-արտի հետ համատեղ (1972-1978) զբաղվել է լենդ-արտով (1973-1980)՝ ստեղծելով մարմնի հետքեր (սիլուետներ) տարբեր բնական միջավայրերում՝ քար, կավ, ավազ։

Անձնական կյանք խմբագրել

1985 թվականին ամուսնացել է քանդակագործ-մինիմալիստ Անդրե Կառլի հետ։ 

Մահ խմբագրել

Ամուսնությունից 8 ամիս անց, 1985 թվականի սեպտեմբերի 8-ի առավոտյան նկարչուհին ընկել է իրենց բնակարանի լուսամուտից, որը գտնվում էր Նյու Յորքի Գրինվիչ Վիլիջ տան 34-րդ հարկում («դուրս եկավ լուսամուտից», «went out of the window», այսպես է ասել Անդրեն, երբ զանգահարել է 911)։ Ողբերգության հանգամանքները նկարագրված են գրող, լրագրողական հետազոտությունների վարպետ Ռոբերտ Կացի (անգլ.՝ Robert Katz, 1933-2010) 1990 թվականին գրված «Naked by the Window» գրքում[20]։ Կասկածներն ընկել են ամուսնու վրա, սակայն 1988 թվականին նրան լիովին արդարացրել են, և նկարչուհու մահը վերագրվել է որպես ինքնասպանություն։

Ընտրված աշխատանքներ (սերիաներ) խմբագրել

  • Facial Variation Cosmetic (1972)
  • Arbol de la vida
  • Silhouettes (1973-1980)

Ճանաչում և ժառանգություն խմբագրել

1983 թվականին արժանացել է Հռոմեական մրցանակի։

Նրա հիշատակի հուշապատը ստեղծել է Նենսի Սփերոն։ (1991)։ Նրա հիշատակին Նենսի Մորեխոն նվիրել է բանաստեղծություն (2004)։

Նկարչուհու ժառանգությունը տնօրինում է Նյու Յորքի Lelong պատկերասրահը։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ana Mendieta — 2008.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  4. 4,0 4,1 4,2 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://vocab.getty.edu/page/ulan/500052055
  6. 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. https://rkd.nl/nl/explore/artists/55203
  10. https://americanart.si.edu/artist/ana-mendieta-6832
  11. 11,0 11,1 11,2 Ana Mendieta Արխիվացված 2013-04-15 archive.today Solomon R. Guggenheim Museum, Նյու Յորք
  12. Camhi, Leslie (2004 թ․ հունիսի 20). «ART; Her Body, Herself». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  13. Cabañas, Kaira Ana Mendieta: "Pain of Cuba, Body I Am"(անգլ.) // Woman's Art Journal : journal. — 1999. — Т. 20. — № 1. — С. 12—17. — doi:10.2307/1358840
  14. 14,0 14,1 Olga Viso: Unseen Mendieta. The Unfinished Works of Ana Mendieta, Prestel, München 2008. S. 14.
  15. 15,0 15,1 15,2 Frank, Priscilla (2016 թ․ մարտի 7). «The Life Of Forgotten Feminist Artist Ana Mendieta, As Told By Her Sister». Huffington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  16. O'Hagan, Sean (2013 թ․ սեպտեմբերի 21). «Ana Mendieta: death of an artist foretold in blood | Art and design». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  17. Viso, Olga Ana Mendieta: Earth Body. — Ostfildern-Ruit: Hatje Cantz Publishers, 2004.
  18. 18,0 18,1 Olga Viso: Unseen Mendieta. The Unfinished Works of Ana Mendieta, Prestel, München 2008. S. 16.
  19. Blocker, Jane Where Is Ana Mendieta?: Identity, Performativity, and Exile. — Duke University of Press: Durham: Duke University of Press, 1999. — ISBN 0822323044
  20. Рецензия Винсента Патрика на книгу «Naked by the Window» (1990) помещена в New York Times, в номере от 10 июня 1990. Статья озаглавлена «A Death in the Art World». Արխիվացված 2021-06-10 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել