Անա Բոտին (իսպ.՝ Ana Patricia Botín-Sanz de Sautuola O’Shea, հոկտեմբերի 4, 1960(1960-10-04)[1][2], Սանտանդեր, Իսպանիա), իսպանացի բանկիր, «Santander» ֆինանսավարկային խմբի տնօրենների խորհրդի նախագահ։

Անա Բոտին
 
Կրթություն՝ Բրին Մոր քոլեջ և St Mary's School?
Մասնագիտություն՝ գործարար, տնտեսագետ, բանկիր և նախագահ
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1960(1960-10-04)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր Սանտանդեր, Իսպանիա
Քաղաքացիություն  Իսպանիա
Հայր Emilio Botín?[3]
Մայր Paloma O'Shea?[3]
Ամուսին Guillermo Morenes y Mariategui?
Զավակներ Felipe Morenés?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ֆիլադելֆիայի Բրին-Մոր քոլեջի տնտեսագիտության ֆակուլտետը և Հարվարդի համալսարանի մագիստրատուրան։ 1981-1988 թվականներին աշխատել է JP Morgan բանկում[5], այնուհետև տեղափոխվել է Իսպանիա և սկսել է աշխատել Santander բանկում[6]։

2013 թվականի հուլիսին ընդգրկվել է Coca Cola ընկերության տնօրենների խորհրդի կազմում[6]։ Նա աշխատել է բրիտանական Santander մասնաճյուղի գլխավոր տնօրեն, իսկ 2014 թվականին, հոր՝ Էմիլիո Բոտինի մահից հետո, ընտրվել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ[7]։

2011 թվականին Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 77-րդ տեղը, 2013 թվականին՝ Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց շարքում երրորդ տեղը BBC-ի վարկածով[8], իսկ 2015 թվականին՝ 16-րդ տեղը աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում՝ Bloomberg-ի վարկածով[9]։

Անձնական կյանք խմբագրել

1983 թվականին Բոտինն ամուսնացել է բանկիր Գիլյերմո Մարտինես Մարիատեգի հետ[10]։ Նրանք ունեն երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. https://www.telegraph.co.uk/finance/newsbysector/banksandfinance/12038346/Santander-boss-Ana-Botin-awarded-honorary-damehood.html
  5. «Dª. Ana Botín-Sanz de Sautuola y O'Shea» (իսպաներեն). santander. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 «Santander Lecture with Ana Botín» (անգլերեն). King's College London. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին.
  7. «Ана Патрисия Ботин» (ռուսերեն). Noticia.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «The Power List 2013» (անգլերեն). BBC. 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. «Ana Botín» (անգլերեն). bloomberg. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. Borja Ruiz. (2014 թ․ սեպտեմբերի 13). «Guillermo Morenés, el consorte de la nueva primera dama de la banca» (իսպաներեն). El Mundo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Բոտին» հոդվածին։