Անա Ալիսիա

ամերիկացի դերասանուհի

Անա Ալիսիա (անգլ.՝ Ana Alicia, դեկտեմբերի 12, 1956(1956-12-12)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), Մեքսիկացի դերասանուհի։

Անա Ալիսիա
իսպ.՝ Ana Alicia Ortíz Torres
Ծնվել էդեկտեմբերի 12, 1956(1956-12-12)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՈւելսլի քոլեջ, Էլ Պասոյի Տեխասի համալսարան և Southwestern University?
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Անա Ալիսիա Օրթիսը ծնվել է Մեխիկոյում, որտեղ հայրն ու մայրը աշխատում էին հագուստի արտադրության գործարանում[2]։ Մանկության տարիներին Անայի ընտանիքը տեղափոխվել է Էլ Պասո (Տեխաս), իսկ հետագայում նա ստացել է Ուելսի Քոլեջում սովորելու կրթաթոշակ, սակայն չնայած դրան նա նախընտրեց ուսումնասիրել դերասանական վարպետություն Տեխասի համալսարանում։

1977 թվականին Անա Ալիսիան տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ սկսել է իր հետագա կարիերան կինոյում և հեռուստատեսության մեջ։ Նա ստացել է մշտական դեր «Ռայանի հույսը» ցերեկային օճառային օպերայում։ Տասնհինգ ամիս շոուի նկարահանումներից հետո նա լքել է այն և սկսել նկարահանվել «Աստղային հածանավ.Գալակտիկա» և «Բակ Ռոջերսը 25-րդ դարում»։ 1981 թվականին նա հայտնվել է «Հելոուին 2» ֆիլմում։

Անա Ալիսիան առավել հայտնի է Մելիսա Ագրեթիի իր դերի համար, «Ֆելկոն Կրեստ» հեռուստասերիալում։ Նա նկարահանվել է այնտեղ 1982-1989 թվականներին։ 1989 թվականին «Ռոմերո» ֆիլմում Անան խաղացել է գլխավոր կանացի դերը, ինչից հետո հայտնվել է մի քանի հեռուստաֆիլմերում։ 1994 թվականին Անան ամուսնացավ և այժմ ունի երկու երեխա[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Ana-Alicia profile at Film Reference.com
  3. «Biography for Ana Alicia». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Ալիսիա» հոդվածին։