Շրջանագծի մեջ ներառված А տառն այսօր անարխիայի ամենատարածված նշաններից է։ Այդ մոնոգրամը բաղկացած է մեծատառ «А»-ից, որը շրջապատված է մեծատառ «O»-ով։ «А»-ն առաջացել է բազմաթիվ եվրոպական լեզուներում անարխիա և անարխիզմ բառերի սկզբնատառից, որը նույն տեսքն ունի ինչպես լատիներենում, այնպես էլ կյուրեղագրում։ «О» տառը նշանակում է «կարգ» (ֆր.՝ ordre)։ Միասին դրանք նշանակում են «Անարխիան կարգուկանոնի մայրն է», որը Պրուդոնի հանրաճանաչ արտահայտությունն է։

А տառը շրջանի մեջ
А-ն փանք ոճի մեջ

Այդ նշանագրի Unicode-ի կոդը՝ (Ⓐ) — U+24B6։

Անարխիստական սև խաչ խմբագրել

 
Անարխիստական սև խաչ

«Անարխիստական սև խաչ» կազմակերպության գլխավոր խնդիրը բոլոր բանտերի լիկվիդացումն է։ Այն առաջին անգամ առաջացել է Ցարական Ռուսաստանում որպես կազմակերպություն, որն աջակցում է քաղաքական բանտարկյալներին։ Նրանց խորհրդանիշը սև խաչն է, որը պսակված է սեղմված բռունցքով, խորհրդանշով, որը նույնպես կապված է անարխիզմի հետ և նշանակում է իշխանության ժխտում։ Բռունցքը նաև նշանակում է միություն, քանի որ «թույլ մատները, միանալով, առաջացնում են ամուր բռունք»։

Սև կատու խմբագրել

Սև (նաև վայրի), կորացված մեջքով և դուրս ցցված եղունգներով կատուն, սերտ կապված է անարխիզմի, հատկապես՝ անարխոսինդիկալիզմի հետ։ Խորհրդանիշի դիզայնը մշակել է Ռալֆ Չապլինը, որը կարևոր դեր էր խաղում «Աշխարհի արդյունաբերական աշխատավորներ» (Industrial Workers of the World — IWW) կազմակերպությունում։

Փայտե կոշիկ խմբագրել

 
Փայտե կոշիկ

Փայտե կոշիկը օգտագործվել է անարխիստների կողմից որպես խոհրդանիշ 19-րդ և 20 դարասկզբին։ Այժմ խորհրդանիշը գրեթե մոռացված է։ «Սաբոտաժ» բառը հավանաբար առաջացել է ֆրանսիական կոշիկի սաբո անվանումից։ Այդպես է կոչվել հոլանդական արհմմիութենական գործիչների մարտավարությունը։ Նրանք շպրտում էին փայտե կոշիկները գործարանային հաստոցների մեխանիզմի մեջ՝ խաթարելով դրանց աշխատանքը։

Դրոշներ խմբագրել

Անարխիստական կազմակերպությունների դրոշները, որպես կանոն, կամ սև են, կամ էլ հավասարապես բաժանված են սևով և այլ գույնով՝ նշելով անարխիզմի այս կամ այն ուղղության պատկանելիությունը։ Ավելի հաճախ դրոշը բաժանված է հորիզոնական գծով երկու մասի, որից մեկը սև է, իսկ մյուսը կարմիր, կանաչ և այլն։

Սև դրոշ խմբագրել

 
Սև անարխիստական դրոշ[1][2]

[1]Սև գույնը ասոցացվում է անարխիզմի հետ 1880 թվականից։ Շատ անարխիստական խմբավորումների անունը պարունակում է «սև» բառը։

Սև դրոշը օգտագործվում է նաև ծովահենների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anarchopediani. «Bandiera Nera». Anarchopedia italiana (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  2. Per Bylund. «The Classical Symbol of Anarchism». anarchism.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2005 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել