Անատոլի Դոլգով

ռուս ֆուտբոլիստ

Անատոլի Իվանովիչ Դոլգով (մայիսի 6, 1954(1954-05-06) - հունիս 1992, Ռյազան, Ռուսաստան), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, դարպասապահ։ Առավել հայտնի է Ռյազանի «Սպարտակի» կազմում անցկացրած խաղերով, որի կազմում ԽՍՀՄ առաջնության երկրորդ լիգայում անցկացրել է ավելի քան 350 հանդիպում։ Համարվում էր 11 մետրանոց հարվածները հետ մղելու վարպետ[1]։

Անատոլի Դոլգով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 6, 1954(1954-05-06)
Մահվան ամսաթիվ հունիս 1992 (38 տարեկան)
Մահվան վայր Ռյազան, Ռուսաստան
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
1965—1972 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կռիլյա Սովետով
1972—1974 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՍԿԱ (Կույբիշև)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1975 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Տոլյատտի) 22 (−18)
1976 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կռիլյա Սովետով 0
1976—1978 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Տոլյատտի) 33 (−33)
1978—1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Ռյազան) 211 (−?/2)
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Տամբով) 19 (−16/1)
1987—1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Ռյազան) 146 (−105)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Օկա (Կոլոմնա) 41 (−47)
1992 Ռուսաստան Օկա (Կոլոմնա) 11 (−11)
Մարզչական կարիերա
1988—1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Ռյազան) մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերան խմբագրել

Կույբիշևյան ֆուտբոլի սան է, 1965 թվականին պարապել է «Կռիլյա Սովետովի» թիմին կից ֆուտբոլիստների պատրաստման խմբում։ 1972-1974 թվականներին ծառայել է բանակում[2], և 1975 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ արդեն Կույբիշևի ԲՄԱ-ից տեղափոխվել է Տոլյատիի «Տորպեդո»[3]։ 1976 թվականի գարնանային առաջնությունում հանդես է եկել «Կռիլյա Սովետով» ակումբում, սակայն հիմնական կազմում ոչ մի խաղ չի անցկացրել և վերադարձել է «Տորպեդո»[4]։ Տոլյատիում մրցում էր Եվգենի Ֆեդոտովի հետ, արդյունքում համեմատաբար ավելի կայուն և հոգեբանորեն կայուն Ֆեդոտովը դուրս է մղել նրան կազմից[5]։

1978 թվականի առաջին կեսին «Տորպեդոյում» անցկացրել էր միայն երկու խաղ[6] և ամռանը հեռացել է թիմից՝ դառնալով Ռյազանի «Սպարտակի» խաղացող։ Թիմում սկզբում համարվում էր չորրորդ դարպասապահը և միայն մեկ անգամ՝ 1978 թվականի մրցաշրջանում, խաղացել է որպես դարպասապահ, մնացած հանդիպումները անցկացրել է որպես դաշտային խաղացող և նույնիսկ գոլեր խփել[1]։ Ութ մրցաշրջանից հետո Ռյազանից տեղափոխվել է Տամբովի «Սպարտակ»։ Տամբովի թիմում նույնպես հանդես է եկել նաև կիսապաշտպանի դիրքում՝ ընդհանուր առմամբ խաղացել է 19 հանդիպում, որոնցից 4-ը՝ խաղադաշտում, խփել է 1 գոլ[7]։ Անցկացնելով ընդամենը մեկ մրցաշրջան՝ 1986 Տամբովում, վերադարձել է Ռյազան։ Նախկին թիմակցի՝ գլխավոր մարզիչ Սերգեյ Իվանովիչ Նեդոսեկինու ղեկավարությամբ սկսել է ցույց տալ կայուն խաղ, դարձել է հիմնական դարպասապահ[1], ավելին՝ դարձել է, մեկը 1-ին գոտու այն երեք ֆուտբոլիստներից, որոնք 1987 թվականի մրցաշրջանում առանց փոխարինման հաղթել են բոլոր 33 խաղերը[8]։ Դարձել է թիմի խաղացող մարզիչ[9]։ 1989 թվականի մրցաշրջանում «0-ով» անց է կացրել 25 խաղ[1], այդ թվում՝ հուլիսի 24-ին հարազատ թիմի՝ Կույբիշևի «Կռիլյա Սովետովի» դեմ արտագնա խաղը (0:0), որտեղ իրացրել է 11 մետրանոց[10]։

1991 թվականիի մրցաշրջանի մեկնարկից առաջ դարձել է Կոլոմնայի «Օկայի» ֆուտբոլիստ՝ այնտեղ հաստատելով 11 մետրանոցների վարպետի իր կարգավիճակը՝ 3 անգամ հետ մղելով գնդակները 11 մետրանոց հարվածներից հետո[11]․ 2-րդ, 6-րդ, 9-րդ խաղաշրջանի խաղերի ընթացքում։ Մասնակցել է բոլոր հանդիպումներին (27-րդ խաղաշրջանի «Երկնագույն նիվայի» հետ տնային հանդիպումը չի կայացել հյուրերի չներկայանալու պատճառով) և միայն երկու անգամ է փոխարինվել խաղի ընթացքում, երկու անգամ էլ՝ խաղի 80-րդ րոպեից հետո[12]։ 41 խաղում բաց է թողել 47 գնդակ, 12 խաղ ավարտել է «0»-ով[13]։ 1992 թվականի մրցաշրջանի սկզբում կրկին եղել է «Օկիի» անվերապահ հիմնական դարպասապահը և առաջին 11 հանդիպումն անցկացրել է առանց փոխարինման[14], բայց Ռամենսկի «Սատուրնի» հետ հանդիպումից առաջ՝ հունիսի 21-ին, ողբերգական կերպով մահացել է տանը՝ Ռյազանում[15]։ Անցկացրել է 5 խաղ առանց գնդակ բաց թողնելու, այդ թվում՝ բաց չի թողել նաև իր կյանքի վերջի՝ «Տրեստարի» (2:0) հետ խաղում[16]։

Ռեկորդակիր է Ռյազանի «Սպարտակ»-ի, «Սափֆիռա»-ի, «Տորպեդո»-ի դարպասապահների մեջ՝ անցկացրած խաղերի թվով, հետ մղած 11 մետրանոցների և բաց չթողնված գնդակների քանակով[1]։ Ռյազանում անցկացվել է նրա հիշատակին նվիրված մինի ֆուտբոլի մրցաշար[17]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • ԽՍՀՄ առաջնության երկրորդ լիգայի բրոնզե մեդալակիր (4) - 1975, 1980, 1988, 1989

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Матыцин Ю. Вратарь, наставник и… бомбардир // Новая газета-Рязань. — 2014. — № 17.
  2. Долгов Анатолий // Справочник-календарь футбол-90. «Торпедо» Рязань. — Рязань: Рязанская областная типография, 1990. — С. 6.
  3. «Сезон-1975». От «Торпедо» до «Лады». Официальный сайт ФК «Лада-Тольятти». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. «Сезон-1976». От «Торпедо» до «Лады». Официальный сайт ФК «Лада-Тольятти». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. Курочкин М. Евгений Федотов: Двадцать лет назад тольяттинское «Торпедо» могло полным составом переехать в Куйбышев. И «Крылья» не прогадали бы // Самара Спорт-Экспресс. — 2001.
  6. «Сезон-1978». От «Торпедо» до «Лады». Официальный сайт ФК «Лада-Тольятти». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. Калмыков В.В., Эквист В.Г. Футболисты, выступившие за «Спартак» в чемпионате России (СССР) с 1960 по 2005 года // История тамбовского футбола 1910—2005. — Тамбов, 2006. — С. 186.
  8. Кто играл, кто забивал // Футбол-88 / составитель В. Н. Григорьев. — Рязань: Приокская правда, 1988. — С. 54.
  9. Здравствуй, «Торпедо»! // Футбол-88 / составитель В. Н. Григорьев. — Рязань: Приокская правда, 1988. — С. 7.
  10. Справочник-календарь футбол-90. «Торпедо» Рязань. — Рязань: Рязанская областная типография, 1990. — С. 66—67.
  11. Пенальти // Футбол-92 / составитель В. М. Хатяновский. — Коломна: Коломенская межрайонная типография, 1992. — С. 41.
  12. Все матчи коломенской «Оки» // Футбол-92 / составитель В. М. Хатяновский. — Коломна: Коломенская межрайонная типография, 1992. — С. 13—37.
  13. Три сезона коломенской «Оки» // Футбол-92 / составитель В. М. Хатяновский. — Коломна: Коломенская межрайонная типография, 1992. — С. 52.
  14. Футболисты «Оки» в сезоне-92 // Футбол-93 / автор-составитель В. Хатяновский. — Коломна: Коломенская межрайонная типография, 1993. — С. 49—52.
  15. Футбол-93 / автор-составитель В. Хатяновский. — Коломна: Коломенская межрайонная типография, 1993. — С. 27.
  16. Все матчи «Оки» в сезоне-92 // Футбол-93 / автор-составитель В. Хатяновский. — Коломна: Коломенская межрайонная типография, 1993. — С. 21—45.
  17. «Фанаты московского «Спартака» почтут память вратаря рязанской команды Анатолия Долгова». Новости. МедиаРязань. 2013 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել