Անավիլյանաս ազգային պարկ

Անավիլյանաս ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional de Anavilhanas), ազգային պարկ, որն ընդգրկում է հսկայական կղզեխումբ Ռիո Նեգրոյում։ Գտնվում է Բրազիլիայի Ամազոնաս նահանգում։ Համաշխարհային ժառանգության մաս է կազմում։

Անավիլյանաս ազգային պարկ
Parque Nacional de Anavilhanas
Տեսակազգային պարկ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Մասն էCentral Amazon Conservation Complex?
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՆովու Այրան
Հիմնվել է1981
Մակերես3505 կմ², 350 018 հեկտար և 350 236 հեկտար
ԲԾՄ100 մետր
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Անավիլյանաս ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Անավիլյանաս ազգային պարկ

Տեղագրություն խմբագրել

Պարկը գտնվում է Մանաուս և Նովու Այրան մունիցիպալիտետներում[1]։ Այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Ազգային պարկի գետային հատվածը, որը կազմում է ընդհանուրի 60%-ը, ունի ավելի քան 400 կղզի։ Երկարությունը 130 կմ է, լայնությունը՝ 20 կմ, իսկ ընդհանուր տարածքը՝ 350470 հա[1]։ Պարկին հյուսիսից և արևելքից սահմանակից է Ռիո Նեգրո Ձախ Ափի պահպանվող տարածքը, որն ունի 611008 հա տարածք[3]։

Ազգային պարկը ծովի մակարդակից գտնվում է 50-150 մետր բարձրության վրա։ Տարեկան տեղումների միջին քանակը 2100 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 23-ից մինչև 34 °C[4]։ Նրա բաղկացուցիչ մաս են կազմում տարբեր անտառային տիպերը, գետային ու լճային էկոհամակարգերը[1]։

Պահպանություն խմբագրել

Պարկը ստեղծվել է 1981 թվականի փետրվարի 6-ին՝ որպես ամբողջական պահպանության ենթակա միավոր` 350018 հա տարածքով[5]։ Այն ազգային պարկի կարգավիճակ է ստացել 2008 թվականի հոկտեմբերի 29-ին թիվ 11.799 օրենքով[4]։

Պարկը պաշտպանում է Անավիլյանասի գետի կղզեխմբի շրջակա միջավայրը, որն աշխարհում խոշորագույններից մեկն է, ինչպես նաև անտառները։ Այն աջակցում է գիտական հետազոտություններին և բարելավում է Ամազոն բիոմի պահպանությունը բնապահպանական կրթության ու կայուն զբոսաշրջության միջոցով[1]։ Պարկը բաց է ամբողջ տարին[1]։ Կենդանիների պաշտպանված տեսակներն են՝ երկարապոչ կատուն, յագուարը, հսկա մրջնակերը, ջրասամույրը, Ամազոն գետի դելֆինը և այլն[2]։

Ժաու ազգային պարկը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառվել է 2000 թվականին[6]։ Այն Կենտրոնական Ամազոն էկոլոգիական միջանցքի մի մասն է, որը հիմնվել է 2002 թվականին[7]։ 2003 թվականին նրա կազմում տեղ են գտել Անավիլյանաս ազգային պարկը, Ամանյա և Մամիրաուա արգելոցները, որոնցից էլ ձևավորվել է Կենտրոնական Ամազոնի պահպանման համալիրը[6]։ Այն նաև Ռիո Նեգրո Մոզայիկի մի ման է, ինչն էլ ստեղծվել է 2010 թվականին[8]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ[9]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Parque Nacional de Anavilhanas – ICMBio.
  2. 2,0 2,1 «Parna de Anavilhanas – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  3. «APA Margem Esquerda do Rio Negro – ISA». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  4. 4,0 4,1 Unidade de Conservação – MMA
  5. PARNA de Anavilhanas – ISA
  6. 6,0 6,1 Central Amazon Conservation Complex – UNESCO
  7. CEC Central da Amazônia – ISA
  8. Thiago Mota Cardoso 2010
  9. Full list: PAs supported by ARPA

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անավիլյանաս ազգային պարկ» հոդվածին։