Անավարտ արտադրություն, ձեռնարկության արտադրամասերում մշակման տարբեր փուլերում գտնվող աշխատանքի առարկաներ՝ պատրաստուկներ, կիսաֆաբրիկատներ։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Անավարտ արտադրությունը՝ ձեռնարկության նորմավորվող (սեփական) շրջանառու միջոցների կարևորագույն տարրերից է, որի չափը կախված է արտադրվող արտադրանքի ծավալից և արտադրության պարբերաշրջանի տևողությունից։ Անավարտ արտադրությունը իրենից ներկայացնում է այն նյութերը, որոնք չեն ենթարկվում բոլոր նախատեսված տեխնոլոգիական գործառույթներին, և սվորաբար դեռ ենթակա չեն վաճառքի։ Անավարտ արտադրությունը հաշվապահական հաշվառման մեջ արտահայտվում է 214 հաշվում։

Օրինակներ խմբագրել

Օրինակ՝ մեքենաշինության մեջ անավարտ արտադրությունը կազմում է նորմավորվող շրջանառումիջոցների ամբողջ ծավալի 20—25 %, իսկ երբեմն (ծանր մեքենաշինության մեջ)՝ մինչև 60 %, թեթև արդյունաբ]րության մեջ՝ 1—2 % և այլն։ Մշակվող առարկաներն արժեքային արտահայտությամբ կազմում են անավարտ արտադրության ընդհանուր ծավալը, որը սահմանվում է պլանային կարգով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 373