Անաստասիոս Պապուլաս

Անաստասիոս Պապուլաս (հուն․՝ Αναστάσιος Παπούλας, հունվարի 1 (13), 1857, Մեսոլոնգիոն, Մեսոլոնգիոն, Արևմտյան Հունաստան, Հունաստան - ապրիլի 24, 1935(1935-04-24)[1], Աթենք, Հունաստան), հույն ռազմական գործիչ, գեներալ, որը ղեկավարել է հունական զորաբանակները 1919-1922 թվականների հույն-թուրքական պատերազմի ընթացքում։ Ի սկզբանե եղել է կարկառուն ռոյալիստ, սակայն ազգային սխիզմի պառակտիչ ժամանակաշրջանում աստիճանաբար սկսել է հարել Վենիզելոսյան լիբերալների քաղաքական թևին։

Անաստասիոս Պապուլաս
Αναστάσιος Παπούλας
Papoulas Anastasios.JPG
Անաստասիոս Պապուլաս
հունվարի 1 (13), 1857 - ապրիլի 24, 1935(1935-04-24)[1] (78 տարեկան)
ԾննդավայրՄեսոլոնգիոն, Մեսոլոնգիոն, Արևմտյան Հունաստան, Հունաստան
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստանի թագավորություն
ԶորատեսակՀունաստանի ցամաքային զորքեր
ԿոչումGR-Army-OF8-1912.svg գեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Հույն-թուրքական պատերազմ, Աֆիոնքարահիսար-Էսքիշեհիրի ճակատամարտ, Սաքարյայի ճակատամարտ, Առաջին Բալկանյան պատերազմ, Երկրորդ Բալկանյան պատերազմ և Greco-Turkish War (1897)?
ՊարգևներCross of Valour?

1935 թվականին իշխանությունների կողմից դատապարտվել է մահապատժի՝ Հունաստանի թագավորությունում հանրապետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1857 թվականի հունվարի 1-ին Հունաստանի ծայր արևմուտքում գտնվող Մեսոլոնգիոն քաղաքում։ 1878 թվականին ծառայության է անցել Հունաստանի զինված ուժերի շարքերում[2]։ Մասնակցել է 1897 թվականի հույն-թուրքական պատերազմին, այնուհետև նշանակվել Աթենքի ոստիկանապետ։ 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմների ժամանակ նշանակվել է 10-րդ հետևակային գնդի հրամանատար։

1917 թվականին ազատվել է բանակից՝ ազգային սխիզմի ժամանակաշրջանում որդեգրած ռոյալիստական կողմնորոշման պատճառով։ 1920 թվականի նոյեմբերին միապետական կարգերին սատարող «Միացյալ ընդդիմության» հաղթանակից հետո Պապուլոսը վերստին հրավիրվել է զինված ուժեր և նշանակվել հունական զորքերի գլխավոր հրամանատար՝ փոքրասիական արշավանքի ժամանակ (այդ պաշտոնում վերջինս փոխարինել է Լեոնիդաս Պարասկևոպուլոսին)։ Պապուլասի հրամանատարության ներքո Հունաստանի զինուժը 1921 թվականի գարնանը ձախողել է Ինյոնյուի ուղղությամբ երկու գրոհները, ինչպես նաև ջլատվել Աֆիոնքարահիսար-Էսքիշեհիրիի և Սաքարայի ճակատամարտերում։

1922 թվականի մայիսի 19-ին կառավարության հետ ունեցած տարաձայնության պատճառով Պապուլասը ազատվել է աշխատանքում և ավարտել իր ակտիվ զինվորական կարիերան։

1922 թվականին՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո, Պապուլասը դարձել է միապետական ուժերի հակառակորդ և Էլեֆթերիոս Վենիզելոսի գլխավորած հանրապետական շարժման աջակից։ 1935 թվականի մարտին մասնակցել է Վենիզելոսի գլխավորած հանրապետական հեղաշրջման փորձին, որի ձախողումից հետո նույն թվականի ապրիլի 24-ին Աթենքում ենթարկվել է մահապատժի՝ դավաճանության մեղադրանքով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Doganis, Th. (1930). "Παπούλας Ἀναστάσιος". Μεγάλη Στρατιωτικὴ καὶ Ναυτικὴ Ἐγκυκλοπαιδεία. Tόμος Πέμπτος: Νάβα–Σαρακηνοί Ἔκδοσις Μεγάλης Στρατιωτικῆς καὶ Ναυτικῆς Ἐγκυκλοπαιδείας. p. 255