«Անապատի թագուհին» (անգլ.՝ Queen of the Desert), ռեժիսոր Վեռներ Հերցոգի կինոֆիլմը, որը էկրան բարձրացավ 2015 թվականին։ Ժապավենի հիմքում բրիտանացի գրող, ճանապարհորդ, հետախույզ և քաղաքական խորհրդատու Գերտրուդ Բելլի կենսագրությունն է։ Ֆիլմը մասնակցել է Բեռլինյան կինոփառատոնի մրցութային ծրագրին։

Picto infobox cinema.png
Անապատի թագուհին
անգլ.՝ Queen of the Desert
Անապատի թագուհին.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Morocco.svg Մարոկկո
Flag of Germany.svg Գերմանիա
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
ԹեմաԳերտրուդ Բելլ
Թվական2015, սեպտեմբերի 3, 2015[1][2] և ապրիլի 14, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎերներ Հերցոգ[3][4][1]
Սցենարի հեղինակՎերներ Հերցոգ
ԴերակատարներՋեյմս Ֆրանկո[5][3], Դեմիեն Լյուիս[5][3], Նիկոլ Քիդման[5][3], Ռոբերտ Փեթինսոն[5][3], Ջեննի Էգատեր[5][3], Հոլլի Էրլ[5][3], Ջեյ Աբդո[5][3], Մարկ Լյուիս Ջոնս[5][3], Դևիդ Կալդեր[5][3], Բեթ Գոդդարդ[5], Քրիստոֆեր Ֆուլֆորդ[5][3], Ասսադ Բոաբ[5][3], Անաս էլ Բազ[5] և Յունս Բոաբ[5]
ՕպերատորՊետեր Ցայտլինգեր
ԵրաժշտությունԿլաուս Բադելտ
ՄոնտաժՋո Բինի
Պատմվածքի վայրԼոնդոն և Թեհրան
Նկարահանման վայրԼոնդոն, Մարոկկո և Պետրա
Տևողություն128 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Երիտասարդ Գերտրուդ Բելլը՝ հարուստ ծնողների դուստրը, որևէ հետաքրքրություն չի դրսևորում դեպի լոնդոնյան աշխարհիկ կյանքը. պարահանդեսները, ընդունելությունները և բրիտանական արիստոկրատիան միայն ձանձրույթ են առաջացնում նրա մոտ։ Ձգտելով զբաղվել գոնե ինչ-որ բանով՝ Գերտրուդն ուղևորվում է քեռու մոտ, ով բարձր դիվանագիտական պաշտոնյա էր Թեհրանում: Աղջիկն այստեղ ոչ միայն ծանոթանում է Արևելքին, այլ նաև սիրահարվում է դեսպանատան երիտասարդ աշխատակից Հենրի Կադոգանին։ Սակայն նրանց սիրավեպը երկար չի տևում. ծնողները երիտասարդին այդքան էլ հարմար չեն գտնում իրենց դստեր համար և արգելում են ամուսնանալ նրա հետ։ Հուսահատված Հենրին ինքնասպան է լինում։ Այս ողբերգությունից հետո Գերտրուդը իրեն լիովին նվիրում է գրելուն և Մերձավոր Արևելքն ուսումնասիրելուն։

ԴերերումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել