Անապատային մորեխ

միջատների տեսակ
Անապատային մորեխ
Անապատային մորեխ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Ուղղաթևավորներ
Ընտանիք Մարախազգիներ
Տրիբա Cyrtacanthacridini
Ցեղ Շիստոցերկեր
Տեսակ Անապատային մորեխ
Լատիներեն անվանում
Schistocerca gregaria
Տարատեսակներ
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 670319

Անապատային մորեխ (լատին․՝ Schistocerca gregaria), ուղղաթևների կարգի Acrididae ընտանիքի միջատ։ Տարածված է հարթավայրերում, անապատային շրջաններում, Հայաստանում՝ ամենուրեք։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Գլուխը եռանկյունաձև է՝ մասամբ ուղղված դեպի ցած։ Ձմեռում է հասուն փուլում, և ձմեռային անձրևների պայմաններում տեղի է ունենում սեռ. հասունացումը, որն ուղեկցվում է գույնի փոփոխմամբ. հասունին անվանում են դեղին մորեխ, ոչ սեռահասունին՝ վարդագույն։

Կենսակերպ խմբագրել

Դեղին մորեխը ձմռան վերջին տաք երկրներից տեղափոխվում է ցուրտ երկրներ։ Չուի ընթացքում ձվադրում է սովորաբար գետահովիտներում և ցամաքած գետահուների փխրուն ավազներում (հնարավոր է նաև այլ վայրերում)։ Տարվա ընթացքում տալիս է 1-2 սերունդ։ Թրթուրները դուրս են գալիս 20 օր անց, հասունները՝ հուլիսին։ Նոր զարգացող սերունդը չվում է նորից դեպի հարավ։ Մեծ վնաս է պատճառում հատիկաընդեղեն բույսերին, առվույտին, ցորենին, գարուն, եգիպտացորենին, կտավատին, ծխախոտին, լոլիկին, կարտոֆիլին, բանջարաբոստանային բազմաթիվ մշակաբույսերի, նաև շատ պտղատու ծառատեսակների ու վայրի բույսերի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային մորեխ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային մորեխ» հոդվածին։