Անաու, երկրագործական հին բնակավայրերի մնացորդներ, Աշխաբադից (Թուրքմենական) 12 կմ արևելք, Անաու կայանի շրջակայքում։ Անաուի մշակույթն ընդգրկում Է նեոլիթից մինչև միջնադար ընկած ժամանակաշրջանը։ Հայտնաբերվել Է 1904 թվականին։ Համաշխարհային համբավ են վայելում Անաուի հյուսիսի և հարավի բլուրները, որոնք Էնեոլիթի և բրոնզի դարի նստակյաց ցեղերի բնակատեղիներ են։ Գտնվել են գունազարդ անոթներ, պղնձե զարդեր, աղորիքներ, խեցեղեն՝ երկրաչափական նախշերով, մանգաղներ, դաշույններ, կնիքներ և այլն։ Պեղումները հաստատեցին, որ բնակավայրերում ապրողներին ծանոթ Է եղել Առաջավոր Ասիայի հողագործական մշակույթը։ Անաուում են գտնվում 1456 թվականին կառուցված մզկիթի ավերակները (լրիվ ավերվել Է 1948 թվականի երկրաշարժի ժամանակ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 377)։