Անաշա (թուրք.՝ Անահշա-Ալընգաշ, Դյոլոկ-կալե, Կոջա-կալե), ամրոց Լեռնային Կիլիկիայում, Պոզանդի գյուղաքաղաքից 5 կմ հարավ-արևելք, Հաճընդաղ լեռան վրա, Ցախուտ գետի և Գուգլակի լեռնանցքի միջև։ Կառուցված է եղել երեք կողմից անտառապատ գագաթի վրա, հավանաբար IX դարում, բյուզանդացիների կողմից։ Հետագայում եղել է Կիլիկիայի Հայկական թագավորության հզոր ամրոցներից մեկը։ XIX դարում կանգուն էին արևմտյան և հյուսիսային պարիսպներն իրենց աշտարակներով։ Ներկայումս ամրոցը կիսավեր է, պահպանվել են կենցաղային և բնակելի շինությունևերի հետքեր։ Ջուրն ամրոց է բերվել կավե փողրակներով։ Անաշայի ստորոտին եղել է բերդավանը, հետագայում՝ գյուղ, որտեղ մինչև Մեծ եղեռնը, թուրքերից բացի ապրում էին նաև հայեր[1]։

Անաշա
Տեսակամրոց
Երկիր Թուրքիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 247 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 366