Անահիտ (հրատարակչատուն)
Անահիտ, հրատարակչություն։ Հիմնադրվել է 1990 թվականին Երևանում։
Անահիտ | |
---|---|
Հիմնադրված | 1990 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Տեղագրություն | Երևան |
Ղեկավար | Արտակ Ոսկանյան |
Հրատարակություններ
խմբագրելԼույս է ընծայում հայ նկարիչների ալբոմներ (եռալեզու), արվեստաբանության, երաժշտության, ճարտարապետության, կինոյի և թատրոնի վերաբերյալ գրականություն։ Հրատարակել է մանրակարչության ու մանրանկարիչներին նվիրված մատենաշար՝ «Հայկական մանրանկարչություն. զարդատառեր» (1992), «Հայկական մանրանկարչություն. կենդանազարդեր» (1996), «Էջմիածնի Ավետարան» (2000) և այլն։ Դասական ու ժամանակակից կերպարավեստը և կիրառական արվեստը ներկայացված են «Վարդգես Սուրենյանց» (2003), «Էդվարդ Իսաբեկյան» (2004), «Հայկական որմնագորգ» (2004), «Հրաչյա Ռուկյան» (2006) և այլ ալբոմներով։ Հայկական ճարտարապետությանն են նվիրված Գ. Շախկյանի «Հայ ճարտարապետության յոթ հրաշալիքները» (2001), Ա. Թորամանյանի «Ճարտարապետության պատկերազարդ բառարանը» (2007) և այլն[1]։
Լույս են տեսել նաև Կոմիտասի «Երկերի ժողովածուի» 7 հատորը, երգարաներ, երաժշտագիտական հետազոտություններ՝ Մահուբի Գևորգի «Աշուղի աշխարհը» (1991), Ռ. Դավթյանի «Վահան Տերյանի պոեզիան երաժշտության մեջ» (2007), Գ. Գաբրիելյանի «Ղարաբազի հորովել» (2003)։ Հրատարակում է նաև մանկական գրականություն[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 80-81, էջեր 80-81 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։