Անահիտ Սիմոնյան

հայ երգչուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անահիտ Սիմոնյան (հունիսի 23, 1987(1987-06-23), Սուրգուտ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգչուհի։

Անահիտ Սիմոնյան
Ծնվել էհունիսի 23, 1987(1987-06-23) (36 տարեկան)
Սուրգուտ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱմուսինՀայկո

Կենսագրություն խմբագրել

Հաճախել է Սուրգուտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Ուսման հետ զուգընթաց 7 տարի հաճախել է «Էներգետիկ» մշակույթի տան «Ջեմ» վոկալ ստուդիա։ Ելույթներ է ունեցել Նեֆտեկումսկի, Սուրգուտի, Խանտի-Մանսիյսկի բազմաթիվ երաժշտական մրցույթներին։

Երաժշտական գործունեություն խմբագրել

2004 թվականից տեղափոխվել է Երևան և ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոն։

Երաժշտական կարիերան սկսել է 2006 թվականից, երբ թողարկել է իր առաջին՝ «Իմ Հայաստան» տեսահոլովակը։ Անահիտը մասնակցել է Նեֆտեկումսկի, Սուրգուտի, Խանտի-Մանսիյսկի բազմաթիվ երաժշտական մրցույթների։ 2011 թվականին թողարկել է առաջին՝ «Աստա Լա Վիստա» ձայնասկավառակը։ Համագործակցություններ է ունեցել Մանե Հակոբյանի, Ռիչարդ Մադլենյանի, Հայկոյի և այլ երգահանների հետ[1]։

2007 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 2009 թվականին մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին, ապա՝ Արցախում անցկացված «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը[2]։

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Քաղաք Արդյունք
2003 Ընծա Ստեփանակերտ, Արցախ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mediamax. «Անահիտ Սիմոնյան». bravo.am. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Անահիտ Սիմոնյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.