Անահիտ Շահբազյան

երգչուհի

Անահիտ Խաչատուրի Շահբազյան (հունիսի 25, 1986(1986-06-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգչուհի։

Անահիտ Շահբազյան
Ծնվել էհունիսի 25, 1986(1986-06-25) (37 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոց և Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց
Մասնագիտություներգչուհի
ԱշխատավայրՀայաստանի Երգի պետական թատրոն և Հայաստանի պետական ջազ նվագախումբ

Կենսագրություն խմբագրել

Անահիտ Շահբազյանը ծնվել է 1986 թվականի հունիսի 25-ին, Երևանում[1]։ 2002 թվականին ավարտել է Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցը։ 1994-2000 թվականներին սովորել է Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում։ 2010 թվականին ավարտել է Մովսես Խորենացու անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 2001-2003 թվականներին սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայում։ 2007 թվականին մասնակցել է «Ընծա» համահայկական երգի փառատոնին և զբաղեցրել 3-րդ տեղը։ Արժանացել է նաև այլ մրցանակների՝ Նարե Բալայանի անվան հատուկ մրցանակ, հատուկ նվեր (երգ և տեսահոլովակ) Շուշան Պետրոսյանի կողմից։ Փառատոնից հետո աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես մենակատար։

2008 թվականին մասնակցել է «Բազե» համահայկական երգի փառատոնին, որտեղ արժանացել է Վարդուհի Վարդանյանի ընտանիքի կողմից հատուկ մրցանակի և Գրան Պրի մրցանակի։ 2008 թվականին մասնակցել է «Աշխարհի երգերը» միջազգային երգի փառատոնին և զբաղեցրել 1-ին տեղ՝ ներկայացնելով Հայաստանը։ Մրցույթում մոլդովական ժյուրիի կողմից արժանացել է նաև հատուկ նվերի՝ մոլդովական «Bluze la mare» երգի լավագույն կատարման համար և նվեր է ստացել 2 երգ՝ կոմպոզիտոր Վալենտին Դինգայի կողմից։ 2009 թվականին մասնակցել է «Ընծա» համահայկական երգի փառատոնին զբաղեցնելով 2-րդ տեղը։

2010 թվականին մասնակցել է «Սլավյանսկի բազար» երգի միջազգային մրցույթին՝ զբաղեցնելով 2-րդ տեղը, և կրթության, գիտության ու մշակութային համագործակցության միջկառավարական հիմնադրամի կողմից ստացել դրամական մրցանակ՝ սեփական ձայնասկավառակի ձայնագրման համար։ 2013 թվականին մասնակցել է «Ծովային հանգույց» երգի միջազգային մրցույթին, արժանանալով է Գրան Պրի մրցանակի։

2010 թվականից աշխատում է Հայաստանի պետական ջազային նվագախմբում՝ որպես մեներգչուհի։

Ամուսնացել է 2016 թվականին, Կարեն Զադիրյանի հետ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Անահիտ Շահբազյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  2. Այսօր Անահիտ Շահբազյանի հարսանիքն է

Արտաքին հղումներ խմբագրել