Անահիտ Խարմանդարյան

հայ արձակագիր

Անահիտ Լևոնի Խարմանդարյան (սեպտեմբերի 4, 1946(1946-09-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հրապարակագիր, արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ[1]։

Անահիտ Խարմանդարյան
Anahit Kharmandaryan.jpg
Ծնվել էսեպտեմբերի 4, 1946(1946-09-04) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, հրապարակախոս և թարգմանիչ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1969) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1979)
ԱնդամակցությունՀայաստանի ժուռնալիստների միություն և ՀԳՄ

ԿենսագրությունԽմբագրել

Անահիտ Խարմանդարյանը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 4-ին[2], Երևանում, մտավորականների ընտանիքում։ Մորական կողմից ականավոր մանկավարժ, թարգմանիչ, արձակագիր և պետական նշանավոր գործիչ Սիմակ Սահակյանի, հորական կողմից՝ Սարդարապատի հերոսամարտի մասնակից, բազմաթիվ շքանշանների ասպետ Խորեն Խարմանդարյանի թոռնուհին է և Կարսի վերջին քաղաքապետ Մարտին Չեբանովի ծոռնուհին։

1969 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, 1979-ին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի արձակի բաժինը։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է 1989 թվականից, Հայաստանի գրողների միության անդամ՝ 2016 թվականից[3]։

1992—2017 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում՝ որպես թարգմանիչ։ 2017թ. արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրի։

Երկերի մատենագիտությունԽմբագրել

  • «Բարձրացիր գագաթը և շուրջդ նայիր» 1990։
  • «Ծեր պրոֆեսորի պատգամը» 2019[4]։

ԾանոթագրություններԽմբագրել