Անահիտ Զարդարյան

հայ նկարիչ

Անահիտ Հովհաննեսի Զարդարյան (օգոստոսի 30, 1945(1945-08-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։

Անահիտ Զարդարյան
Ծնվել էօգոստոսի 30, 1945(1945-08-30) (79 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ակտիվ շրջաննկարչուհի
ՀայրՀովհաննես Զարդարյան

Գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի դուստրն է։

Կենսագրություն

խմբագրել

1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա թատերական ինստիտուտը։ 1981-1982 թվականներին դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 1996 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։

Ստեղծագործություններ

խմբագրել

Ստեղծել է

Դիմանկարներ`

  • Որդուս դիմանկարը», 1979
  • «Ֆիզիկոս Արա Գրիգորյան», 1984
  • «Ջեմմա Միրզոյանի դիմանկարը», 1987

Բնապատկերներ՝

  • «Դաշտային ծաղիկներ», 1981
  • «Բյուրականի շրջակայքում», 1994

Կոմպոզիցիաներ՝

  • «Խնձորենի», 1970
  • «Խաղաղություն և պատերազմ», 1998
  • «Վենետիկյան դիմակ», 2000
  • Ճամփորդական տպավորությունների շարք, 1999-2001

Ձևավորել է Արամ Խաչատրյանի «Գայանե» (1971, Երևանի օպերայի և բալետի թատրոն, 1972 թվականին՝ Վորոնեժի օպերայի և բալետի թատրոն), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը» (1998, Երևանի օպերայի և բալետի թատրոն) բալետների զգեստները[1]։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1999, 2000), Երևանում (2011)[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «HHpress.am». www.hhpress.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.