Անահիտ Աճեմյան

ամերիկահայ ջութակահարուհի

Անահիտ Աճեմյան-Ավագյան (հունվարի 26, 1924(1924-01-26), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 13, 2016(2016-06-13), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[1], ամերիկահայ ջութակահարուհի։

Անահիտ Աճեմյան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԱնահիտ Աճեմյան
Ծնվել էհունվարի 26, 1924(1924-01-26)
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էհունիսի 13, 2016(2016-06-13) (92 տարեկան)
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունջութակահարուհի
Գործիքներջութակ
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
ԿրթությունՋուլիարդ դպրոց
ԱմուսինՋորջ Ավագյան
Պարգևներ

Մարո Աճեմյանի քույրը։

Կենսագրություն խմբագրել

Անահիտ Աճեմյանը ծնվել է 1924 թվականին Նյու Յորքում։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական բարձրագույն դպրոցը։ Նրա երաժշտության ուսուցիչը եղել է բելգիացի ջութակահար Էդուարդ Դեթիերին։ 1946 թվականին մասնակցել է Ուոլթըր Նաումբերգ հիմնադրամի կազմակերպած մրցույթին և շահել առաջին մրցանակը[2]։ Նույն թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորք-ի քաղաքապետարանում իր առաջնաելույթը մեծ գնահատանքի է արժանացել, և «Մադմուազել» ամսագիրը նրան շնորհել է «Նշանակալի ձեռքբերում» մեդալըՙ հռչակելով նրան երաժշտության բնագավառում «Տարվա երիտասարդ կինը»[3]։ Քրոջ` դաշնակահարուհի Մարոյի հետ հանդես է եկել համերգներով Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Եվրոպայի մի շարք քաղաքներում[4]։ Անահիտը 1940-ական թվականներին Նյու Յորքում «Հայ երաժշտության բարեկամներ» հանձնախմբի համահիմնադիրներից է եղել։ Այնուհետև, 1960-ական թվականներին ջութակահար Մեթյու Ռայմոնդիի հետ հիմնել է «Երգահանների լարային քառյակը», որը կարճ ժամանակում միջազգային ճանաչում է ձեռք բերել, շրջագայելով մոտ 26 երկրներ, որոնց թվում Խորհրդային Միություն, Հնդկաստան, Ճապոնիա, Ավստրալիա, Աֆրիկա, Չինաստան[5]։ Անահիտ Աճեմյանը երկար ժամանակ ժյուրիի անդամ է եղել Կոլումբիայի համալսարանի երաժշտական ֆակուլտետի կազմակերպած մրցույթներում։ Վախճանվել է իննսուներկու տարեկանում։

Ընտանիք խմբագրել

  • Ամուսինը՝ Ջորջ Ավագյան, պրոդյուսեր, ջազի նշանավոր դեմքերից։
  • Հայրը՝ Լևոն Աճեմյան
  • Մայրը՝ դաշնակահարուհի Սիրուն Երկանյան[6]
  • Քույրը՝ Մարո Աճեմյան, դաշնակահարուհի[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել