Անակրեոնյան բանաստեղծություն

(Վերահղված է Անակրեոնյան պոեզիաից)

Անակրեոնյան բանաստեղծություն (ծագում է հին հունարեն՝ Ἀνακρέων՝ Անակրեոն բառից), հին հունական քնարերգության մեջ տարածված բանաստեղծության տեսակ, որն աչքի էր ընկնում իր կենսուրախ բովանդակությամբ, գովերգում էր կյանքի վայելքները (սեր, գինի, զգայական հաճույքներ)[1][2]։ Տարածված էր եվրոպական մի շարք երկրներում, Վերածննդի և Լուսավորության ժամանակաշրջաններում։ Սկզբնապես կատարվել է քնարի հնչյունների ուղեկցությամբ։

Ինքնանկար վինով.
Յան Ստեն, 17-րդ դար

Անվանում խմբագրել

Տերմինը ծագել է նշանավոր բանաստեղծ Անակրեոնի (հին հունարեն՝ Ἀνακρέων, մ.թ.ա. 6-5-րդ դարեր) անունից, ում դեռևս անտիկ աշխարհում շատ բանաստեղծներ են հետևել (պահպանվել է նրանց երգերի ժողովածուն «Անակրեոնտիկա» վերնագրով)։

Ներկայացուցիչներ խմբագրել

Անակրեոնյան բանաստեղծությունը հատուկ են ազատամտությունը, կենսասիրությունը, անհոգությունը, գինու, սիրո և վայելքի գովքը։ Անակրեոնյան բանաստեղծության ականավոր ներկայացուցիչներից են՝

Հետևորդններ խմբագրել

Անակրեոնյան պոեզիան հետևորդներ է ունեցել 18-19-րդ դարերի արևմտաեվրոպական և ռուսական գրականության մեջ։ Անհոգ կյանքի և զգայական վայելքի մոտիվները որոշ տարածում գտան նաև 19-րդ դարի 50-60-ական թվականների հայ պոեզիայում (Գևորգ Միրիմանյանի «Հայոց աղջիկներ» երգը, Ռափայել Պատկանյանի «Հայոց գինի», «Ուսանողի երգ» և այլ բանաստեղծություններ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 14-15.
  2. Анакреонтическая // Поэтический словарь. — М.: Советская Энциклопедия. Квятковский А. П., науч. ред. И. Роднянская. 1966.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 361