Անալոգիա (իրավունք)

իրավունքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անալոգիա (այլ կիրառումներ)

Անալոգիա (իրավունքում), օրենքով որոշակիորեն չնախատեսված, բայց իրավական կարգավորում պահանջող հարաբերության վճռումը օրենսդրության համանման նորմով կամ իրավունքի ընդհանուր սկզբունքով։

Եթե օրենքում բացակայում է կոնկրետ հարաբերության ուղղակի լուծումը, ապա գործը որոշվում Է այն օրենքով, որը առավել նման հարաբերության կարգավորում է պարունակում (օրենքի անալոգիա)։ Իսկ եթե այդաիսի հարաբերության վերաբերյալ գործող օրենսդրությունը հնարավոր չէ կիրառել, ապա գործում են իրավունքի ընդհանուր սկզբունքները (իրավունքի անալոգիա)։ Խորհրդային արդարադատության պրակտիկայում իրավունքի անալոգիան հազվագյուտ երևույթ է։

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 360