Այրոց[1] կամ այրուցք[2], կերակրափողի երկարությամբ այրման զգացում[3], որն ավելի է արտահայտվում ստորին հատվածում։

Այրոց
Տեսակախտանիշ կամ նշան
ՀՄԴ-9787.1
ՀՄԴ-10R12
Անվանվել էայրում
 Heartburn Վիքիպահեստում

Այրոցի առաջացում խմբագրել

Այրոցն առաջանում է ստամոքսի թթու պարունակությունը կերակրափող ընկնելիս։ Նշանակություն ունեն նաև վերջինիս լորձաթաղանթի բարձր զգայնությունը, ստամոքսի ֆունկցիայի խանգարումը և այլ գործոններ։ Առավել հաճախ այրոց նկատվում է ստամոքսահյութի բարձր թթվայնության, երբեմն այդ հյութում աղաթթվի պարունակության նվազման կամ նույնիսկ բացակայության դեպքում։

Այրոցն ուղեկցում է ստամոքսի տարբեր հիվանդությունների (խոցային հիվանդություն, ստամոքսաբորբ), նկատվում է նաև լեղապարկի բորբոքման, ստոծանու ճողվածքի և այլ դեպքերում։

Պատճառ խմբագրել

Պատճառը որկորի մեջ թթու ստամոքսահյութ ընկնելն է, ինչպես և որկորի լորձաթաղանթի գերզգայուն դառնալը։ Առաջանում է ստամոքսի, տասներկումատնյա աղիքի խոցերի, լեղապարկի բորբոքումների, երբեմն հղիության ժամանակ։

Բուժում խմբագրել

Բուժումը պետք է ուղղված լինի հիմնական հիվանդության վերացմանը։ Հիմնային միջոցների երկարատև, անկանոն օգտագործումը կարող է վնասակար լինել։ Դրանք հարկավոր է ընդունել բժշկի խորհրդով։ Սննդի օրաբաժնից պետք է հանել կծու և տապակած ուտելիքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gastroesophageal Reflux (GER) and Gastroesophageal Reflux Disease (GERD) in Adults». The National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  2. «Pyrosis definition - Medical Dictionary definitions of popular medical terms easily defined on MedTerms». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 23-ին.
  3. «heartburn» Դորլանդի բժշկական բառարանում

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 356  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։