Էյվերի Բրանդեջ

ամերիկացի թեթևատլետ, բասկետբոլիստ, սպորտային ֆունկցիոներ, քաղաքական գործիչ
(Վերահղված է Այվերի Բրանդեյջից)

Էյվերի Բրանդեջ[5] (անգլ.՝ Avery Brundage, սեպտեմբերի 28, 1887(1887-09-28)[2][3][4][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - մայիսի 8, 1975(1975-05-08)[2][3][4][…], Գարնիշ-Պարտենկիրխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ամերիկացի սպորտսմեն և սպորտային ֆունկցիոներ, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ և նախագահ, կոլեկցիոներ և բարեգործ։ Միակ ոչ եվրոպացին է, որ եղել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։ 1912 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից է։

Էյվերի Բրանդեջ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Avery Brundage
Մասնագիտացում՝արվեստի կոլեկցիոներ, բասկետբոլիստ, թեթևատլետ, հնգամարտիկ, քաղաքական գործիչ և գործարար
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 28, 1887(1887-09-28)[2][3][4][…]
Ծննդավայր՝Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝մայիսի 8, 1975(1975-05-08)[2][3][4][…] (87 տարեկան)
Մահվան վայր՝Գարնիշ-Պարտենկիրխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Avery Brundage (1970).jpg
էիվերի Բրենդմեջ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Դետրոյթում, քարագործի ընտանիքում, 1909 թվականին շինարար ինժեների դիպլոմ է ստացել Ուրբանա-Շամպեյնում գտնվող Իլինոյսի համալսարանից։

Օլիմպիական խաղերին իր միակ մասնակցության ժամանակ նա եղել է վեցերորդը՝ թեթև աթլետիկայի հնգամարտում և 22-րդը՝ սկավառակի նետման մեջ։ Տասնամարտում ութ դիսցիպլիններից հետո զբաղեցրել է վերջին տեղերից մեկը և այդ պատճառով դուրս է մնացել մրցակցությունից։ Հնգամարտում նա առաջ է շարժվել մեկ աստիճանով՝ միայն Ջիմ Թորփի որակազրկումից հետո, որը հետագայում չեղյալ է համարվել։

Եղել է Ամերիկյան ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ (1928—1952) և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ (1952-1972)։ Բրանդեյջ երկար ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում եղել են միայն Պիեռ դը Կուբերտենը և Խուան Անտոնիո Սամարանչը։

Որպես ԱՄՆ Ազգային օլիմպիական կոմիդեի նախագահ` հանդես է եկել 1936 թվականի Օլիմպիական խաղերի բոյկոտի դեմ` բոյկոտի գաղափարը համարելով «սիոնիստների դավադրություն»։ 1972 թվականին լինելով ՄՕԿ-ի նախագահ, որոշում է ընդունել շարունակել մյունխենյան Օլիմպիական խաղերը, չնայած Պաղեստինյան Սև սեպտեմբեր ահաբեկչական կազմակերպության ահաբեկչությանը, որին զոհ է գնացել 12 մարդ[6]։

Կողմ է եղել օլիմպիական սպորտի սիրողական բնույթին, աջակցել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջ. Ահերնին` պրոֆեսիոնալներին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությանը մասնակցելուն արգելելու հարցում։

Նվաճումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://research.frick.org/directory/detail/810
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. Брэндедж // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 260. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  6. Вл. Абаринов, Грани.ру, 9.08.2012
  7. Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana Avery Brundage(իտալ.)

Արտաքին հղումներ խմբագրել