Այվազովսկու փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այվազովսկու փողոց (այլ կիրառումներ)

Այվազովսկու փողոց (ռուս.՝ Улица Айвазовского), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է հայազգի հանճարեղ աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Կոստանդինի Այվազովսկու (1817-1900) պատվին։ Սկիզբ է առնում Բայկալսկի նրբանցքից և ավարտվում Բերեժնոյի փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 700 մետր է։

Այվազովսկու փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն700 մետր
Անվանվել էՀովհաննես Այվազովսկի
Փոստային ինդեքս346358

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Այվազովսկու փողոցը սկսվում է Բայկալսկի նրբանցքից, շարունակվում Կունդրյուչյա գետի հունին զուգահեռ, այնուհետև շրջադարձ է կատարում դեպի հարավ և ավարտվում Բերեժնոյի փողոցի հետ հատվելով։ Փողոցում կա համարակալված 37 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 31, կողմում (զույգ համարներ)՝ 6։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 700 մետր է։

Այվազովսկու փողոցի փոստային դասիչն է՝ 346358։

Փողոցն անվանվել է հայազգի հանճարեղ աշխարհահռչակ ծովանկարիչ Ռուսական կայսրությունում, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853), Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ Հովհաննես Կոստանդինի Այվազովսկու (1817-1900) պատվին[1]։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը[2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1, էջ 350».
  2. World's 10 greatest Seascapes - The Sea in paintings, theartwolf.com
  3. Russian Paintings Gallery - Aivazovskiy Ivan (1817-1900) - brief biography Արխիվացված 2013-05-09 Wayback Machine, russianpaintings.net
  4. Ivan Aivazovsky. About creativity of Ivan Aivazovsky | Русские художники. Russian Artists Արխիվացված 2022-03-27 Wayback Machine, tanais.info

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել