Այս մասին մոռանալ չի կարելի

«Այս մասին մոռանալ չի կարելի» (ռուս.՝ «Об этом забывать нельзя», խորհրդային գեղարվեստական ֆիլմ[2][3], որը նկարահանվել է 1954 թվականին ռեժիսոր Լեոնիդ Լյուկովի կողմից[4][5][6][7]։

Այս մասին մոռանալ չի կարելի
ռուս.՝ Об этом забывать нельзя
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկենսագրական ֆիլմ
Թվական1954
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Լուկով
Տևողություն108 րոպե[1]

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմից հետո Արևմտյան Ուկրաինայի քաղաքներից մեկում։ Ուկրաինացի նշանավոր կոմունիստ գրող Ալեքսանդր Գարմաշը գիրք է գրել, որում խարանում է խաղաղության թշնամիներին։ Օգտվելով գաղափարական դիվերսիայի հնարքներից՝ օտարերկրյա գործակալը ձգտում է շարքից հանել գրող-մարտիկին՝ տեղի թերթի միջոցով կազմակերպելով նրա հետապնդումը։ Սակայն քանի որ գրողի տոկունությունը սասանել չի հաջողվում, թշնամիները փորձում են սպանել Գարմաշին։ Նրանց նենգ ծրագրերն իրագործելուն խանգարում է խորհրդային մարդկանց զգոնությունը։ Հիմնական դրամատիկ կոլիզիային զուգահեռ ֆիլմում ծավալվում է ուսանող-բանաստեղծ Ռոստիսլավ Դանչենկոյի սյուժետային գիծը, որին թշնամիները փորձում են ներքաշել հանցավոր գործունեության մեջ։

Ֆիլմի հիմքում դրված է ուկրաինացի գրող և հրապարակախոս Յարոսլավ Գալանի (1902-1949) կյանքի իրական պատմությունը, որն անզիջում պայքարում է ազգայնականների և կղերական-ունիատների հետ։ 1949 թվականին նա գազանաբար սպանվել է Լվովի իր բնակարանում՝ օունովական ազգայնականների կողմից։ Ֆիլմում, խորհրդային արվեստում այդ տարիներին իշխած անկոնֆլիկտայնության տեսության համաձայն, հերոսը կենդանի է մնում։

Դերերում խմբագրել

  • Սերգեյ ԲոնդարչուկԱլեքսանդր Գարմաշ, գրող
  • Լիդիա Սմիրնովա – Աննա Դաշենկո
  • Օլգա Ժիզնևա – Եվդոկիա Գարմաշ
  • Ելենա ԳոգոլևաՄարիա Բանտիշ
  • Նիկոլայ Պլոտնիկով – Վսեվոլոդ Յարչուկ, համալսարանի դոցենտ
  • Ալեքսանդր Խվիլյա – Լեոնիդ Կորշուն, համալսարանի ռեկտոր
  • Վալենտինա Ուշակովա – Գալինա Կորշուն, կոմկազմակերպիչ
  • Վյաչեսլավ Տիխոնովբանաստեղծ-ուսանող
  • Նիկոլայ ԿրյուչկովՌոդիոն Եգորով, ավտովարորդ[8]
  • Վերա Օռլովա – Գլաշա, տնային աշխատող
  • Բորիս Տենին – Մարյան Մաքսիմովիչ, քննիչ
  • Յուրի Լավրով – Նիկոլայ Վոլսկի, ռեզիդենտ
  • Լավրենտի Մասոխա – Ֆեոդոր Բոյկո
  • Գեորգի Յումատով – ուսանող
  • Լեոնիդ Պարխոմենկո – պետանվտանգության աշխատակից (լուսագրերում նշված չէ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Այս մասին մոռանալ չի կարելի» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. «Այս մասին մոռանալ չի կարելի» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  4. «Журналист напомнил о старом советском фильме: "Антиукраинская пропаганда" - Александр Тверской, антиукраинская пропаганда, советский фильм». replyua.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «АПН Северо-Запад / Антибандеровское кино, которое не показывают по телевизору». apn-spb.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  6. «"Исторические труды Михаила Грушевского – вот концептуальная основа идеологии независимости Украины от Москвы" - Народ». Online812.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  7. «Вячеслав Васильевич Тихонов - обзорная статья на Синематеке». cinematheque.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  8. Об этом забывать нельзя (1954) Full Cast & Crew

Արտաքն հղումներ խմբագրել