Այովա (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այովա (այլ կիրառումներ)
Այովան, գետ է ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում, Այովա նահանգում։ Գետը Միսիսիպի գետի խոշոր վտակներից է։ Գետի երկարությունը 520 կմ է։ Գետը Այովայի Հենքոկ շրջանում բաժանվում է 2 մասի՝ Արևելյան Այովայի և Արևմտյան Այովայի (երկուսն էլ 61 կմ երկարությամբ)։ Այովա գետը հայտնի է իր ձկնորսական հարուստ պաշարներով։ Գետում հանդիպում են ձկների մի քանի տեսակներ։ Գետը շատ ժամանակ աղտոտվում է։ Այդպիսի լուրջ դեպքեր են արձանագրվել 1993 և 2008 թվականներին։
Այովա | |
---|---|
![]() Այովան վերին հոսանքներում | |
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 520 |
Ավազանի մակերես | 32 700 կմ² |
Ջրահոսք | |
· Գետաբերանի տեղակայում | շրջան Լուիզա |
· Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Cedar River?, English River?, Indian Creek? և Otter Creek? |
Երկիր | ![]() |
Երկրամաս | ![]() |
Ջրահավաք | Iowa River basin? |
Գետը Վիքիպահեստում |