Այն Կաալեպ
Այն Կաալեպ (էստ․՝ Ain Kaalep, հունիսի 4, 1926[1][2], Տարտու, Էստոնիա - հունիսի 9, 2020[3], Տարտու, Էստոնիա), էստոնացի և խորհրդային բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, գրաքննադատ, գրականագետ։ Էստոնիայի ԽՍՀ վաստակավոր գրող (1986 թվական)։ Յուհան Սմուուլի գրական մրցանակի (1977 և 1985 թվականներ) և Յու․ Լիիվի անվան բանաստեղծական մրցանակի (1984 թվական) դափնեկիր։ Էլվա և Տարտու քաղաքների պատվավոր քաղաքացի (1998 և 2014)[4]։
Այն Կաալեպ էստ․՝ Ain Kaalep | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1926[1][2] |
Ծննդավայր | Տարտու, Էստոնիա |
Վախճանվել է | հունիսի 9, 2020[3] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Տարտու, Էստոնիա |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, գրող, գրական քննադատ և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Էստոնիա |
Կրթություն | Հյուգո Տրեֆների գիմնազիա և Տարտուի համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Ռուբեն Կաալեպ և Triin Kaalep? |
Այն Կաալեպ Վիքիքաղվածքում | |
Ain Kaalep Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱյն Կաալեպը ծնվել է մտավորականի ընտանիքում։ Սովորել է Ուգո Տրեֆների գիմնազիայում, իսկ 1943 թվականից՝ Տարտուի համալսարանում։ Կամավոր կերպով ցուցակագրվել է ֆիննական բանակի JR 200 հետևակային գնդին («ֆինն երիտասարդներ»)։ Էստոնիայում սովետական իշխանություն հաստատումից հետո 1946 թվականից մինչև 1947 թվականը նա բանտում է եղել։
1956 թվականին ավարտել է Տարտուի համալսարանը՝ ուգրո-ֆիննական լեզուներ մասնագիտությամբ։ Բանասեր և ուգրո-ֆիննական լեզուների մասնագետ է։ 1989-2001 թվականներին եղել է «Ակադեմիա» («Akadeemia») ամսագրի գլխավոր խմբագիրը։ 2002 թվականին, որպես հումանիտար գիտությունների պրոֆեսոր, դասախոսություններ է կարդացել Տարտուի համալսարանում։ Ընտրվել է Էստոնիայի կոնգրեսի պատգամավոր։ Եղել է Էստոնիայի ուսանողների ընկերության նախագահը։ Ապրել և աշխատել է Էլվայում։
Ստեղծագործություններ
խմբագրելՀեղինակ է «Լանդշաֆտները լուսաբացից առաջ» («Aomaastikud»), «Սամարղանդյան տետր» («Samarkandi vihik») բանաստեղծական ժողովածուների, որոնք երկուսն էլ լույս են տեսել 1962 թվականին, ինչպես նաև «Լճային բնապատկերներ» («Järvemaastikud»,1968 թվական), « Ոսկե Աֆրոդիտեն և այլ բանաստեղծություններ» («Kuldne Aphrodite teisi luuletusi», 1986 թվական), «Աստվածային դյուժին» («Jumalatosin», 2008 թվական) բանաստեղծական ժողովածուների, որոնք աչքի են ընկել ինտելեկտուալությամբ և բանաստեղծական ձևերի բազմազանությամբ։
Այն Կաալեպի գրական աշխատություններից կազմված «Հայրենի երկրի և համաշխարհային գրականության մասին» («Maavallast maailmakirjandusest») ժողովածուն հրապարակվել է 1984 թվականին։ Նա անտիկ ժամանակաշրջանի բանաստեղծների (Սոֆոկլես) ստեղծագործությունները թարգմանում է ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, հայերեն, ուզբեկերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։ Գերմաներենից նա թարգմանել է Գյունտեր Այխի, Յոհանես Բեխերի, Բրեխտի, Հեսսեի, Հոֆմանսթանի, Ալբերտ Գուտերսլոյի, Դոդերերի, Ֆրիշի ստեղծագործությունները, իսպաներենից՝ Ալեյսանդրեի և Գարսիա Լորկայի, պորտուգալերենից ՝ Անտոնիո Նետոյի և Պեսոայի, ֆրանսերենից ՝ Բոդլերի, Ժակ Պրևերի թուրքերենից ՝ Նազըմ Հիքմեթի, լեհերենից` Յուլիուշ Սլովացկիի և այլոց ստեղծագործությունները։
Տ․ Շևչենկոյի «Կտակ», բանաստեղծությունը «Հերետիկոսը», «Կատերինա», «Լիլեյա» պոեմները և նրա մյուս բոլոր մեկնությունները ներառվել են էստոնական «Կոբզար» հրատարակման մեջ («Kobsaar», Թալին, 1961 թվական)։
Հրապարակել է «Հայելային լանդշաֆտներ» թարգմանությունների ժողովածուն («Peegelmaastikud», 1976 թվական, հատոր 1, 1980 թվական, հատոր 2), որի առաջին հատորը պարունակում է Տ. Շևչենկոյի, Ի. Ֆրանկոյի, Լեսյա Ուկրաինկայի առանձին ստեղծագործությունները։
Տ. Շևչենկոն նվիրել է «Տարաս Շևչենկոյի ծովային ճանապարհորդությունը Թալին» բանաստեղծությունը ( «Tarass Ševtšenko merereis Tallinna», 1961 թվական, ուկրաիներեն թարգմանությունը ՝ Դ. Պավլիչկոյի) և «Տարաս Շևչենկո․ Զինվորն ու մահը» («Tarass Ševtšenko. Sõdur ja surms», 1973 թվական) բանաստեղծությունները, որոնք համապատասխանաբար ներառվել են 1971 թվականին հրապարակված «Ապակե բնապատկերներ» («Klaasmaastikud») և 1976 թվականին հրապարակված «Իշխանի մահը և այլ բանաստեղծություններ» («Paani surm teisi luuletusi») ժողովածուներում և «Մեծ Կոբզարի փոքրիկ դասը» («Väike õppetund suure kobsaari juures», 1964 թվական) մտորումների ակնարկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.) — 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 https://tartu.postimees.ee/6993930/suri-ain-kaalep
- ↑ «Ain Kaalep 1926 - 2020». Estonian World Review (էստոներեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ain Kaalep(էստոներեն)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այն Կաալեպ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այն Կաալեպ» հոդվածին։ |