Այնտեղ, որտեղ ծաղկում են առյուծամագիլները

«Այնտեղ, որտեղ ծաղկում են առյուծամագիլները» (ռուս.՝ «Там, где цветут эдельвейсы»), 1966 թվականի խորհրդային կինոֆիլմ սահմանապահների մասին, որը նկարահանել են ռեժիսորներ Եֆիմ Արոնը և Շարիպ Բեյսեմբաևը «Ղազախֆիլմ» ստուդիայում գրող, նախկին սահմանապահ Սերգեյ Մարտյանովի սցենարով։

Այնտեղ, որտեղ ծաղկում են առյուծամագիլները
ռուս.՝ Там, где цветут эдельвейсы
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1966
ՌեժիսորԵֆիմ Արոն
Սցենարի հեղինակԵֆիմ Արոն
ԴերակատարներՎալերի Նոսիկ, Ելյուբայ Ումուրզակով, Գալինա Չիգինսկայա և Իվան Կոսիխ
ԿինոընկերությունՂազախֆիլմ
Տևողություն79 րոպե

Ֆիլմը եղել է ԽՍՀՄ կինովարձույթի առաջատարներից մեկը․ այն դիտել է 25,3 մլն հանդիսատես ցուցադրության առաջին տարում, այն ընդգրկվել է «Ղազախֆիլմ» կինոստուդիայի ամենահայտնի ֆիլմերի տասնյակում է և նրա հինգ ֆիլմերից մեկն է, որը հաղթահարել է 20 մլն հանդիսատեսի սահմանը[1]։

Սյուժե խմբագրել

1960-ական թվականներին լեռներում տեղակայված է Արևելյան սահմանային շրջանի սահմանապահ ուղեկալն ուղեկալի հրամանատար Պյոտր Սոլովյովի՝ ժառանգական սահմանապահի հետ։ Մի ժամանակ այդ լեռներում բասմաչների հետ մարտում զոհվել է նրա մայրը, այստեղ ուղեկալում է գտնվում նրա գերեզմանը։ Հրամանատարի երիտասարդ կինը՝ Վերան, որը կրթությամբ բժիշկ է, նույնպես ծառայում է ուղեկալում։ Խաղաղ անցնում են օրերը՝ ծառայություն, հերթապահություն, ուսում, հանգիստ։ Այս վայրերում աճում են գեղեցիկ ծաղիկներ՝ առյուծամագիլներ... և մի օր ծաղիկը դառնում է դժբախտության պատճառ, և անմիջապես պարզվում է, որ այն կեղծ է, և անորոշության ընթացքում նյարդերի այս փորձության միջով ոչ բոլորը կկարողանան անցնել այս հեռավոր ուղեկալում։

Դերերում խմբագրել

  • Վալերի Կոսենկով – Պյոտր Սոլովյով, ավագ լեյտենանտ, սահմանային ուղեկալի պետ
  • Լիլիա Շարապովա – Վերա Սոլովյովա, նրա կինը, բժիշկ
  • Լյուբով Կալյուժնայա – մորաքույր Դուսյա
  • Կոբե Հուսաինով – Ալդաբերգեն Սունդետբաև, եֆրեյտոր, սահմանապահ
  • Վալերի Նոսիկ – Ալբերտ Պուշկարյով, շարքային, սահմանապահ
  • Կապան Բադիրով – Ժունուսով, սահմանապահ ծառայության գնդապետ
  • Ելյուբայ Ումուրզակով – Բարշիմբեկ
  • Գալինա Չիգինսկայա – Վարվառա Մակարովա, թղթակից
  • Իվան Կոսիխ – Իվան Գրոմոբոյ, ավագ, սահմանապահ
  • Ա. Տարասով – Բուբնով, սերժանտ, սահմանապահ
  • Ս. Յուջին – Վանյա Կլևակին, շարքային, սահմանապահ

Դրվագներում՝ Կ. Բետց, Ս. Նիկոլենկո, Ս. Պեչորին, Ս. Սալնիկով, Ն. Ֆոմին, Վ. Գլազկով

Նկարահանումներ խմբագրել

Գլխավոր ռազմական խորհրդատուն եղել է գեներալ-մայոր Մ. Մերկուլովը, այդ ժամանակ՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի արևելյան սահմանապահ օկրուգի հրամանատար։

Նկարահանումներին մասնակցել է ԿԳԲ Ալմա Աթայի բարձրագույն սահմանապահ հրամանատարական ուսումնարանի անձնակազմը։

Քննադատություն խմբագրել

«Սովետսկի էկրան» հանդեսում (1966) ֆիլմը սուր քննադատության է ենթարկվել որպես ոչ ճշմարտանման, ընդ որում՝ սյուժեի ու սցենարի վերաբերյալ քննադատը դժգոհություններ չի ունեցել․

Ես ինքս չեմ գտնում սյուժեի մեջ, իր, այսպես ասած, մաքուր ձևով, ոչ մի սուտ։ Ֆիլմի ոչ ճշմարտանմանությունն այն է, որ առաջին կադրերից մեր առջև ոչ թե իսկական ուղեկալ է, այլ ասես դրա դեկորացիան (թեև նկարահանումներն անցկացվել են նատուրալ պայմաններում)։ Ոչ ճշմարիտը կերպարներում, խոսքում, հերոսների փոխհարաբերություններում է, այնքան քիչ են իսկական, զուսպ, շատ տարբեր, բայց շատ հետաքրքիր մարդկանց՝ մեր սահմանապահներին հիշեցնող մարդիկ։ Ոչ ճիշտը հենց մթնոլորտում է՝ գունավոր կադրերում, գորովալից նկարներում, որոնք նման չեն իսկական ուղեկալի դաժան կյանքին։

Միևնույն ժամանակ, ղազախական «Простор» ամսագրում (1966) թեև նշվում էր ֆիլմի գնահատման վիճահարույց լինելը, այն ընդհանուր առմամբ դրական է ընդունվել, սակայն ռեժիսորի աշխատանքը չի մեկնաբանվել, իսկ սցենարիստի և բեմադրող նկարչի աշխատանքը հաջող է համարվել։

Չնայած այս ֆիլմի գնահատման մեջ քննադատությունը միօրինակ չէր, նշվել են դրական և բացասական կողմեր, սակայն ընդհանուր առմամբ ֆիլմը հաջողվել է նրա բեմադրիչներին և սցենարիստին։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել