Այնթապ (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այնթապ (այլ կիրառումներ)

Այնթապ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից՝ 25 կմ հեռավորության վրա։ Ընկած է Երևան քաղաքից հարավ-արևելք։ Նախկինում ունեցել է Այնթապ նոր, Բեյբուդաբադ, Թազագյուղ, Թազաքենդ, Նորագեղ անվանումները։

Գյուղ
Այնթապ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Մակերես8,8 կմ²
ԲԾՄ869-956 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն8376 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 236
Փոստային ինդեքս0803
Այնթապ (Արարատի մարզ) (Հայաստան)##
Այնթապ (Արարատի մարզ) (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Այնթապ է վերանվանվել 1970 թվականին ի հիշատակ Կիլիկիայի Այնթապ քաղաքի։ Նորագյուղ անունով Այնթապը հիշատակվում է 1465-1466 թվականներին։ 1679 թվականի Երևանի ավերիչ երկրաշարժի հետևանքով գյուղն ամբողջովին ավերվել է և ամայացել։ Հետագա տարիներին վերակառուցվել է Խոյ գավառից եկած վերաբնակիչների կողմից։

 
Հուշարձան երկրորդ աշխարհամարտում զոհվածներին

Կլիմա խմբագրել

Գյուղը տեղակայված է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 865 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26, իսկ առավելագույնը՝42։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։

Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն
1831 866 մարդ [2]
1873 827 մարդ [2]
1914 1255 մարդ [2]
1967 5001 մարդ [2]
1975 5746 մարդ [2]
1979 6662 մարդ [3]
1989 7409 մարդ [3]
2001 7712 մարդ [2]
2011 8376 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և այգեգործությամբ։

Գյուղն ունեցել է մի եկեղեցի՝ սուրբ Գրիգոր, որին կից գործում էր փոքր վարժարանը (Նորագեղ, Թազագյուղ)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել