Լյուդովիկո Այնաուդի (իտալ.՝ Ludovico Einaudi) կամ Լյուդովիկո Էյնաուդի[6] (նոյեմբերի 23, 1955(1955-11-23)[1][2][3][…], Թուրին, Իտալիա[4]), իտալացի դաշնակահար և կոմպոզիտոր։ Ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 23-ին Տուրինգուրտում` Իտալիայում, հանրաճանաչ հրապարակող Ջուլիո Էնաուդիի որդին և Իտալիայի երկրորդ նախագահի` Լուիջի Էնաուդիի թոռը։ 1980 թվականից սկսած ստեղծագործում է դասական, փոփ, ռոք և ժողովրդական ոճերի մեջ։

Լյուդովիկո Այնաուդի
Բնօրինակ անունիտալ.՝ Ludovico Einaudi
Ծնվել էնոյեմբերի 23, 1955(1955-11-23)[1][2][3][…] (68 տարեկան)
Թուրին, Իտալիա[4]
Երկիր Իտալիա
ԺանրերՄինիմալ երաժշտություն, neoclassical new-age music?, 20-րդ դարի դասական երաժշտություն, Նյու էյջ և դասական փոփ
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և ստուդիական երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԼեյբլAriston?
ԿրթությունՄիլանի կոնսերվատորիա
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր և Իտալական հանրապետության արժանիքների շքանշանի սպա[5]
Կայքludovicoeinaudi.com
 Ludovico Einaudi Վիքիպահեստում

Նրա ստեղծագործությունները պատկանում են դասական ոճին՝ փոփի տարրերով և այլ ժամանակակից հոսքերով։ Նրա աշխատանքները լի են պատկերներով, խորապես զգացմունքային, և հենց դա է պատճառը, որ Այնաուդին այսօր հանդիսանում է հարգված և շատ պահանջարկ ունեցող կոմպոզիտորներից մեկը։

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Այնաուդին ծնվել է Թուրինում։ Նրա հայրը՝ Ջուլիոն ստեղծագործող էր, ով աշխատել է այնպիսի հեղինակների հետ, ինչպիսիք են Իտալո Կալվանոն, Պրիմո Լևինը։ Այնաուդիի պապը՝ Լուիջին, 1948-1955 թվականներին եղել է Իտալիայի նախագահը։ Նրա մայրը մանկության տարիներին նրան սովորեցրել է դաշնամուր նվագել։ Նա սկսել է երաժշտություններ հորինել դեռ մանկությունից, առաջին աշխատանքները ստեղծված են եղել ազգային կիթառով նվագելու համար։

Նա իր երաժշտական կրթությունն սկսել է Միլանի Վերդիի անվան կոնսերվատորիայում։ 1982 թվականին կոմպոզիտորի դիպլոմ է ստացել։ Հենց նույն տարում նա վերապատրաստվել է Լուչիանո Բերոյի մոտ և մասնակցել է Թագլվուդի երաժշտական փառատոնին։ Այնաուդին ուսանել է նաև Բոլեյք Սիսոկոյին՝ Մալիից և Ջիվան Գասպարյանին՝ Հայաստանից։ Իր կարիերայի ընթացքում Էյնաուդին երաժշտություն է ստեղծել մի քանի ֆիլմերի համար[7]։

Գործեր խմբագրել

1988։ Time Out

1992։ Stanze

1995։ Salgari

1996։ Le Onde

1999։ Eden Roc

2001։ I Giorni

2003։ Diario Mali

2004։ Una Mattina

2007։ Divenire

2009։ Nightbook

2013։ In a Time Lapse

2015: Project Taranta

2015: Elements

2019: Seven Days Walking

2020: 12 Songs From Home

2020: Einaudi Undiscovered

2021: Cinema

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
  5. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/160978
  6. Անվան այլ տառադարձում
  7. Pingitore, Silvia (2021 թ․ մայիսի 23). «Interview with Ludovico Einaudi on writing Oscar film scores». the-shortlisted.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդովիկո Այնաուդի» հոդվածին։