Այծպտկունքի լեռնաշղթա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այծպտկունք (այլ կիրառումներ)
Այծպտկունք, Էյերլի, Փալանթոքյան, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, Հայկական Պար լեռնաշղթայի արևմուտքում։ Ձգվում է արևմուտքից արևելք 60 կմ։ Առավելագույն բարձրությունը՝ 3124 մ է (Այծպտկունք լեռ)։ Հյուսիսային լանջերն իջնում են Էրզրումի և Բասենի, արևմտյանը՝ Դերջանի դաշտեր, հարավայինը՝ Վերինարաքսյան գոգավորություն։ Կազմված է մեզոզոյան նստվածքներից և մասամբ անթրոպոգենի հրաբխային ապարներից։ Մասնատված է Արևմտյան Եփրատի և Արաքսի վտակների հովիտներով։ Ծածկված է տափաստանային և լեռնամարգագետնային բուսականությամբ[2]։
Այծպտկունքի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Էրզրումի մարզ[1] |
Բարձրություն (ԲԾՄ) | 3174 մետր |
Երկարություն | 60 կիլոմետր |
Մեծագույն գագաթ | Այծպտկունք |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 232 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 345)։ |