Այծեղջյուր, կենդանակերպի համաստեղություն։ Նրա սիմվոլն է (Յունիկոդ #2651)։ Այծեղջյուրը 2-րդ դարում Պտղամեոսի նշած 48 համաստեղություններից է եղել, և ժամանակակից 88 համաստեղություններից է համարվում։ Այս նշանը համապատասխանում է խավարման 270°-300°, հաշված գարնանային հասարակածից։ Արևմտյան աստղագուշակով հաշվում են՝ արևը գտնվում է այդ նշանի տակ դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 20-ը, իսկ վեդայականով՝ հունվարի 15-ից մինչև փետրվարի 14-ը։

Այծեղջյուր
Համաստեղություն
Լատիներեն անվանումCapricornus
ՀապավումCap
Մասն էՀարավային երկնային կիսագունդ
Հակում−20
Մակերես414 քառակուսի աստիճան
Հիմնական աստղեր9, 13
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
49
Ճանաչված
մոլորակներով աստղեր
2
Պայծառ աստղեր1
Մոտակա աստղեր4
Ամենապայծառ աստղδ Cap (Deneb Algedi) (3.0մ)
Ամենամոտիկ աստղLP 816-060 (17.9 լտ)
Ասուպային հոսքերAlpha Capricornids
Chi Capricornids
Sigma Capricornids
Tau Capricornids
Capricorniden-Sagittariids
Հարևան
համաստեղությունները
Ջրհոս
Արծիվ
Աղեղնավոր
Մանրադիտակ
Հարավային Ձուկ
Տեսանելի է +60° և −90°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է սեպտեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Դիցաբանություն խմբագրել

Հին հունական դիցաբանությունում այծեղջյուրը նույնացնում էին Ամաֆլեայի այծի հետ, որը կաթով կերակրել է մանկիկ Զևսին Կրետե կղզում։ Ի երախտագիտություն Զևսի համաստեղությունում վերափողվեց որպես բուժքույր։ Կա մեկ այլ վարկած ևս, անալոգային դիցաբանությունում այծեղջյուրը համարվում էր Պանի անտառի և որսի աստված, Դիոնեսի ուղեկիցը՝ ծնված այծի նման ոտքերով, մորուքով և կոտոշներով։ Պանը աստվածներին օգնել է մարտերում, մասնավորապես Զևսին՝ տիտանների դեմ պայքարին։ Աստծո օգնությունը վերածվել է համաստեղությունում։

Այծեղջյուրում է գտնվում M-30 գնդային աստղաբույլը։

Կոզլով Ալեքսանդր, ՌԴ բնական պաշարների և բնապահպանության նախարար

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծեղջյուր» հոդվածին։