Այծակն հաստ

բույսերի տեսակ
Այծակն հաստ
Այծակն հաստ
Այծակն հաստ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Triticeae
Ենթատրիբա Triticinae
Ցեղ Այծակն (Aegilops)
Տեսակ Այծակն հաստ (A. crassa)
Միջազգային անվանում
Aegilops crassa
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Այծակն հաստ (լատին․՝ Aegilops crassa), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

30-40 սմ բարձրությամբ, ուղիղ կանգնած միամյա խոտաբույս է։ 5-10 սմ երկարությամբ հասկերը խիտ թավոտ են և 6-9 պտղակալող հասկիկներով։ 7-10 մմ երկարությամբ հասկիկներն ունեն 4-7 ծաղիկ։ 7-10 մմ երկարությամբ ծաղկային թեփերն ունեն մինչև 8 սմ երկարությամբ քիստ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Հրազդան գետի կիրճ Երևանի շրջակայքում)։ Աճում է նաև Իրանում, Հարավարևմտյան և Միջին Ասիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1100 մ բարձրությունների վրա, ինչպես նաև քարքարոտ լանջերին, գետերի հղկված գլաքարերի և քարաթափվածքների վրա։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է և գտնվում է շինարարության համար ինտենսիվ յուրացման գոտում։ Տեսակին, կապված բնակության պայմանների փոփոխության հետ, սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծակն հաստ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծակն հաստ» հոդվածին։