Այլանուն, Ալլոնիմ[1] (հունարեն՝ ἄλλος - «այլ, ուրիշ» + հունարեն՝ ὄνομα - «անուն»), ուրիշի իրական անունը՝ վերցրած որպես կեղծանուն[2]՝ կիրառվող սեփական անվան հետ։

Օրինակ՝ պոետ Պաբլո Ներուդան իր Նեֆտալի Ռիկարդո Ռեյես Բասուալտո ազգանունը փոխարինել է 19-րդ դարի չեխ գրող Յան Ներուդայի ազգանունով։

Այլանուններ հաճախ են օգտագործել ուշ Անտիկ շրջանի և Միջնադարի հեղինակները այն բանի համար, որպեսզի ավելի վաղ և հեղինակավոր անունների նշումով վստահություն ներշնչեին իրենց գրվածքի հանդեպ։ Նոր շրջանում այլանուններ հանդիպում են բավականին հազվադեպ, չնայած զանգվածային գրահրատարակչության մեջ հայտնի են առևտրային հաջողություն գրանցած հեղինակների կեղծված գրքերի դեպքեր (օրինակ՝ Կարլոս Կաստանեդա)՝ գրված անհայտ դեմքերի կողմից։ Այն դեպքերում, երբ գոյություն ունի պարզ և ազնիվ այլանունություն, այդ վերանվանման ընտրության պատճառները մնում են ոչ այդքան հասկանալի։ Այսպես, դժվար է բացատրել, թե ինչն է դրդել Առնոլդ Ջորջ Դորսի անունով անգլիացի փոփ կատարողին (ծնված 1936 թվականին) ընտրել Էնգելբերթ Համբերդինք կեղծանունը (անգլ.՝ Engelbert Humperdinck), որը գերմանացի օպերային կոմպոզիտոր Էնգելբերթ Հումբերդինք անունն է (1854—1921 թվականներ, ազգանունների գրությունը ամբողջովին նույնն է, միայն թե ազգանվան առաջին ձայնավորը անգլերենում և գերմաներենում տարբեր կերպ է կարդացվում)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1], [2], [3]
  2. Մելս Սանթոյան (2006). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 15.

Գրականություն խմբագրել

  • Аллоним // Литературная энциклопедия терминов и понятий / Под ред. А. Н. Николюкина. — Институт научной информации по общественным наукам РАН: Интелвак, 2001. — 1596 с. — ISBN 5-93264-026-X