Այդքան տարբեր երկվորյակներ

«Այդքան տարբեր երկվորյակներ» (անգլ.՝ Jack & Jill) ամերիկյան կինոկատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Դենիս Դուգանը 2011 թվականին: Համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականի նոյեմբերի 11-ին[10]:

Picto infobox cinema.png
Այդքան տարբեր երկվորյակներ
անգլ.՝ Jack and Jill
Այդքան տարբեր երկվորյակներ.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2][3] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական2011 և հունվարի 26, 2012[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴենիս Դուգան[1][5][2][…]
ՊրոդյուսերԱդամ Սենդլեր և Ջեք Ջարապուտո
Սցենարի հեղինակՍտիվ Քորեն և Ադամ Սենդլեր[6]
ԴերակատարներԱլ Պաչինո[5][7][3][…], Քեյթի Հոլմս[5][7][3][…], Էուխենիո Դերբես[5][7][8], Ադամ Սենդլեր[5][2][7][…], Ռեջիս Ֆիլբին[8], Շաքիլ Օ'Նիլ[8], Ջոնի Դեփ[8], Դեյվիդ Սփեյդ[8], Նիկ Սվարդսոն[8], Թիմ Մեդոուզ[8], Ալլեն Կովերտ[8], Նորմ Մաքդոնալդ[8], Ջեֆ Փիերսոն[8], Վալերի Մահաֆեյ[8], Dana Carvey?[8], Գադ Էլմալեհ[8], Ջոն Մաքինրոյ[8], Նատալյա Գալկինա, Սանտյագո Սեգուրա[6], Դրյու Քերի[6], Vince Offer?[6], Դենիս Դուգան[6], Ռոբ Շնայդեր[6], Gary Valentine?[6], Richard Kline?[6], Ռոհան Չանդ[6], Fouad Hajji?[6], Քեյթլին Ջեններ[6], Սեդի Սենդլեր[6] և Eric Lamonsoff?
ՕպերատորԴին Քանդի
ԵրաժշտությունՌուպերտ Գրեգսոն-Ուիլյամս
Պատմվածքի վայրՖլորիդա և Լոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես և Ֆլորիդա
ԿինոընկերությունԿոլումբիա Փիքչերս և Happy Madison
Տևողություն91 րոպե
Բյուջե79 000 000 $[9]
Շահույթ149 600 000 $[9]
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Ջեքն աշխատում է գովազդային գործակալությունում և ապրում Լոս Անջելեսում իր գեղեցիկ կնոջ և երեխաների հետ: Ջեքը և Ջիլը արտաքինով շատ նման, բայց բնավորությամբ տարբեր երկվորյակներ են: Հյուրընկալվելով եղբոր բնակարան` Ջիլը հենց առաջին վայրկյաններից սկսում է բոլորին հասցնել խելագարության: Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն սիրահարվում է Ջիլին:

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Ադամ Սենդլեր Ջեք Սադելշտեյն / Ջիլ Սադելշտեյն
Քեյթի Հոլմս Թրին Մյուրեյ
Ալ Պաչինո ինքն իր դերում
Նատալիա Գալկինա մարզիչ
Շաքիլ Օ'Նիլ ինքն իր դերում
Վալերի Մախաֆֆեյ Բիթսի
Ջոնի Դեփ ինքն իր դերում
Դեյվիդ Սփեյդ Մոնիկա
Բիլի Բլենքս ինքն իր դերում
Կոբի Բրայանտ ինքն իր դերում

ԱրձագանքներԽմբագրել

Ֆիլմը շատ բացասական գնահատական է ստացել կինոքննադատների կողմից՝ ստանալով միայն 3% դրական արձագանք[11]: 32-րդ «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմ ռեկորդ է սահմանել՝ ստանալով բոլոր կատեգորիաների մրցանակները: Այդ թվում «Տարվա ամենավատ ֆիլմ», «Ամենավատ դերասան» (Ադամ Սենդլեր), «Ամենավատ կանացի դեր» (Ադամ Սենդլեր), ինչպես նաև «Ամենավատ դերասան երկրորդական պլանում» (Ալ Պաչինո) և «Ամենավատ կանացի դեր երկրորդական պլանում» (Դեյվիդ Սփեյդ)[12]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել