Այգու դրախտապան (լատին․՝ Emberiza hortulana), դրախտապանների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, Հայաստանում՝ տարածված։

Այգու դրախտապան
Երգող արուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Դրախտապաններ
Ցեղ Իսկական դրախտապաններ
Տեսակ Այգու դրախտապան
Լատիներեն անվանում
Emberiza hortulana
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 559883
NCBI 498208
EOL 1046741

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 23-29 սմ։ Հասուն արուի գլուխը և կրծքի վերին մասը կանաչ-մոխրագույն են, ակնօղակը՝ դեղնավուն, բեղերը և կոկորդը՝ դեղին, մեջքը՝ խիտ խայտերով։ Մարմինը ներքևից նարնջագույն-դարչնագույն է։ Էգն ավելի խամրած է, գագաթը և կրծքի վերին մասը՝ մանր խայտերով։ Ժամանակի մեծ մասն անցկացնում է գետնի վրա։

Տարածվածություն խմբագրել

Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան մարգագետիններում։ Սնվում է սերմերով, անողնաշարավորներով։

Բազմացում և զարգացում խմբագրել

Գարնանային վերադարձը՝ ապրիլի վերջից մայիսի առաջին կեսին, ուղեկցվում է արուների միալար մեղմ երգով ու հարսանեկան զույգերի ընտրությամբ։ Ձվադրման պատրաստ առաջին բները հայտնվում են մայիսի կեսից մինչև ամսվա վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի սկզբին։ Բույնը գավաթաձև է՝ չոր ցողուններից։ Բնադրում է գետնին՝ թփի կամ քարի տակ քողարկված (կառուցում է էգը)։ Դնում է 20 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ՝ մուգ պտերով 4-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 13 օր։ Ձագերը բնից հեռանում են 7-8-րդ կամ 9-11-րդ օրը՝ կախված միջավայրի պայմաններից։ Հունիսի վերջից մինչև հուլիսի սկիզբը ձեռք են բերում ազատ թռչելու ունակություն և կազմում ընտանեկան խմբեր։ Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգու դրախտապան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգու դրախտապան» հոդվածին։