Այգեպատ կամավորական ջոկատ

Այգեպատ կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Արարատի շրջանի Այգեպատ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ 1989-1993 թվականներին ջոկատը կամ նրա առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի (Արավուս), Եղեգնաձորի (Խաչիկ), Վայքի (Բարձրունի), Կապանի (Սրաշեն), Տավուշի (Պառավաքար) և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ), Լաչինի (Ղոչազ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա․ նահապետյան։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։

Այգեպատ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱյգեպատ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1993
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։