Այգեբաց մեքենաներ, խաղողի թաղված վազերը բացող մեքենա։ Այգեբաց մեքենաների վրա տեղադրված են թևավոր գութանային մասեր։

Խաղողագրոծական տեխնիկայի մեծածախ վաճառքի գովազդ (դեկտեմբեր, 1900)

Այգեբաց մեքենան աշխատանքը կատարում է ոչ լրիվ, պահանջվում է ձեռքի լրացուցիչ աշխատանք, վազերը հողից մաքրելու և միջշարքերում փռելու համար։

Այգեբաց մեքենաներ կատարելագործելու ուղղությամբ աշխատանքներ են տարվել ՀՀ գյուղատնտեսության մեքենայացման և Էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտում (Կոտայքի մարզ)։ Փորձարկվել են սկավառակային տիպի աշխատանքային մասեր ունեցող այգեբաց մեքենաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 340