Այգավանի կոնյակի գործարան

Այգավանի կոնյակի գործարան, Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղ, (մինչև 1971՝ Այգավանի գինու գործարան), գինեգործական խոշոր ձեռնարկություն Խորհրդային Հայաստանում։ Գտնվում է Արարատի մարզի Այգավան գյուղում։ Ստեղծվել է 1966 թվականին, Արարատի գինու գործարանի Այգավանի բաժանմունքի հիման վրա։ Գործարանը հագեցված է խաղողի մշակման հոսքային գծերով և ունի գինեգործության սեզոնում 10 հազար տոնա խաղողի վերամշակման կարողություն։ Խաղող է ստանում Արարատի շրջանից՝ հիմնականում մսխալի և Կախեթի մարզ։ Արտադրում է դառը և թնդեցրած գինենյութեր՝ վարդագույն, սպիտակ, կարմիր պորտվեյն ստանալու համար, որոնք ուղարկվում են երկրորդական գինեգործարաններ՝ շշալցման։ Դառը գինենյութերի մի մասը օգտագործվում է կոնյակի սպիրտ թորելու համար։ Կոնյակի սպիրտի թորման արտադրամասն ունի տարեկան 72 հազար դալ (բացարձակ ալկոհոլ) կարողություն[1]։

ԾանոթագրություններԽմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 340