Ամստերդամի ֆոնդային բորսա
Ամստերդամի ֆոնդային բորսա, այն Ամստերդամում գոյություն ունեցող ֆոնդային բորսայի նախկին անվանումն է։ 2000 թվականի սեպտեմբերին այն միավորվեց Բրյուսելի և Փարիզի ֆոնդային բորսաներին հետ, և ձևավորվեց միասնական ընկերություն՝ Եվրոնեքսթ (Euronext) անվանմամբ, որն այժմ առավել հայտնի է որպես Եվրոնեքսթ Ամստերդամ։
Ամստերդամի ֆոնդային բորսա | |
---|---|
Տեսակ | ֆոնդային բորսա և կարգավորված շուկա |
Երկիր | Նիդերլանդներ |
Հիմնադրված | 17-րդ դար |
Գլխադասային գրասենյակ | Beursplein 5, Amsterdam, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Կայք | euronext.com(անգլ.) |
Պատմություն
խմբագրելԱմստերդամի ֆոնդային բորսան աշխարհում ամենահինն է։ Այն հիմնվել է 1602 թվականին Հոլանդական Օստ-հնդկական կազմակերպության կողմից (Verenigde Oostindische Compagnie, կամ "VOC")՝ հետագայում վերանվանվելով Ամստերդամի բորսա, առաջինն է սկսել արժեթղթերի առք ու վաճառք իրականացնել։ Բորսայի պատմության մեջ հատկանշական է 1608 թվականին հիմնված Ամստերդամի ապրանքային բորսան։ Հենց Ամստերդամի բորսայում է առաջին անգամ ներդրվել ապրանքերի օրինակներով և ձևանմուշներով առևտուրը, իսկ հետագայում արդեն սահմանվել են ապրանքների որակական նորմեր, ինչն էլ թույլ էր տալիս առևտուր իրականացնել՝ առանց ապրանքը բորսա ներկայացնելու։
Ամստերդամի բորսան առաջինն էր, որ սկսեց իրականացնել արժեթղթերով գործարքներ։ Առևտուրն իրականացվում էր Հոլանդիայի, Անգլիայի, Պորտուգալիայի պետական փոխառու պարտատոմսերով, Հոլանդական և Բրիտանական Օստ-հնդկական, իսկ ավելի ուշ՝ Վեսթ-հնդկական առևտրային ընկերության բաժնետոմսերով։ Այս բորսայում գնանշվել են ընդամենը 44 անուն արժեթղթեր[1]։