Ամպուրիաբրավա
Ամպուրիաբրավա (կատ.՝ Empuriabrava, իսպ.՝ Ampuriabrava), զբոսաշրջային քաղաք Իսպանիայում։ Գտնվում է Կատալոնիա ինքնավար համայնքում՝ Ժիրոնա պրովինցիայում։ Քաղաքի բնակչությունը ամռան ամիսներին հասնում է գրեթե 80,000-ի։ Այստեղ ավելի հաճախ հանգստանալու են գալիս Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ամպուրիաբրավա | |||||
կատ.՝ Empuriabrava, իսպ.՝ Ampuriabrava | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Կատալոնիա | ||||
Նահանգ | Ժիրոնա | ||||
Շրջան | Կոստա Բրավա | ||||
Քաղաքապետ | Խավիեր Մանուել Սանլեհե Բրիլետ | ||||
Հիմնադրված է | 1975 թ. | ||||
Մակերես | 2,5 կմ² | ||||
ԲԾՄ | 1 մետր | ||||
Բնակչություն | 7805[1] մարդ (2012) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 17487 | ||||
Պաշտոնական կայք | Ayuntamiento de Castellón de Ampurias | ||||
| |||||
Ամպուրիաբրավան Ալտ Էմպորդա շրջանի մայրաքաղաքի՝ Ֆիգերասի հետ կապված է C-68 մայրուղով։
Պատմություն
խմբագրելԱմպուրիաբրավան կառուցվել է 1964-1975 թվականներին Միջերկրական ծովի Golf de Roses ծովածոցի ափին։ Քաղաքն ի սկզբանե կառուցվել է ճահիճների վրա և վերածվել է զբոսաշրջային համայնքի․ 1964 թվականին սկսվել են աշխատանքները, որոնք ավարտվել են 1975 թվականին։ Քաղաքի մոտակայքում է գտնվում Էմպուրիասի (Sant Martí d'Empúries) հունահռոմեական ակրոպոլիսը, որը կառուցվել է մ․թ․ա․ 575 թվականին։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Albert Compte, Maria Crehuet i Joan Antoni Rodeja, Empuriabrava, 25 anys (1967-1992), Castelló d'Empúries, Ajuntament de Castelló d'Empúries, 1992.
- Eva Gómez Fuentes, Empuriabrava i el turisme alemany, treball de fi de carrera de l'Escola Oficial de Turisme de Catalunya, 2000 (inèdit).
Արտաքին հղումներ
խմբագրել- Զբոսաշրջության պաշտոնական կայք (իսպ.)
- Interactive Map Guide of Empuriabrava (Costa Brava) (անգլ.)
- Կլիմայի տվյալներ շաբաթվա կտրվածքով (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպուրիաբրավա» հոդվածին։ |