Ամուտեղի եկեղեցի

հայկական եկեղեցի Արցախում

Ամուտեղի եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության, Քաշաթաղի շրջանի, Ուռեկան գյուղից դեպի հյուսիս, կառուցվել է 17-րդ դարում։

Ամուտեղի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԿուբաթլուի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված17-րդ դար

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո Քաշաթաղի շրջանի օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

Այս եկեղեցու մասին առաջին հիշատակումը կատարվել է Մ. Բարխուդարյանի կողմից։ Պատմելով համանուն գյուղի ամրոցի մասին, նաև խոսում է այս եկեղեցու մասին։ Իսկ Ս. Կարապետյանը իր նկարագրությունների մեջ ներկայացվում է որպես փոքրիկ եկեղեցի և թվագրվում է 17-ից 18-րդ դարերի։

Եկեղեցին միանավ բազիլիկ կառույց է, ուղղանկյունաձև խորանով և թաղածածկ, կառուցվել է կրաքարով և կրաշաղախով։ Միակ մուտքը արևմտյան կողմից է, քարերն ու բարավորը սրբատաշ են։ Ունի նաև մեկ պատուհան արևելյան կողմից։ Եկեղեցու արտաքին չափերն են 7,67x4,79 մետր։

2019 թվականին եկեղեցին վերանորոգվել և վերաօծվել է Սուրբ Վարդան անունով։

Արցախյան երրորդ պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում եկեղեցին չի տուժել, հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։

ԾանոթագրություններԽմբագրել