Թորի Ամոս (անգլ.՝ Tori Amos, ծնված՝ Միրա Էլեն Ամոս, օգոստոսի 22, 1963(1963-08-22)[2][3][4], Նյութոն, Հյուսիսային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան ու դաշնակահարուհի։ Կրթությամբ դասական երաժիշտ է, ձայնը մեցո-սոպրանո է[6][7]։ 80-ականներին Ամոսը Y Kant Tori Read սինթփոփ խմբի առաջնորդն էր։ 90-ականների սկզբից անցել է սոլո գործունեության՝ դառնալով այդ ժամանակաշրջանի առաջատար երգչուհի-երգահաններից մեկը։ Նա եղել է այն հազվագյուտ ալտերնատիվ ռոք կատարողներից, որը դաշնամուր է օգտագործել որպես իր հիմնական գործիք։ Նրա հիթերից են Crucify-ը (Խաչել), Silent All These Years-ը (Լուռ այս տարիների ընթացքում), God-ը (Աստված), Professional Widow-ն (Պրոֆեսիոնալ այրի), Spark-ը (Կայծ), 1000 Oceans-ը (1000 օվկիանոս) և A Sorta Fairytale-ը (Մի տեսակ հեքիաթ)։

Թորի Ամոս
Ի ծնե անունանգլ.՝ Myra Ellen Amos
Նաև հայտնի է որպեսTori Amos և Tori[1]
Ծնվել էօգոստոսի 22, 1963(1963-08-22)[2][3][4] (60 տարեկան)
Նյութոն, Հյուսիսային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերալտերնատիվ ռոք, բարոկո փոփ, արտ ռոք և դասական երաժշտություն[5]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դաշնակահարուհի, կոմպոզիտոր, երաժիշտ, ստուդիական երաժիշտ և կլավեսինահար
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր[5], երգեհոն, Համոնդի երգեհոն, Ֆիսհարմոն, սինթեզատոր, ռոդես-պիանո և վոկալ[5]
ԼեյբլAtlantic Records, Գերմանական գրամոֆոն, Epic Records և Island Records
ԿրթությունMontgomery College?, Պիբոդիի համալսարան և Richard Montgomery High School?
ԱնդամակցությունY Kant Tori Read?
Պարգևներ
Կայքtoriamos.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Tori Amos Վիքիպահեստում

Մանկություն խմբագրել

Ամոսը ծնվել է Նյուտոնում, Հյուսիսային Կարոլինա նահանգում։ Ծնողներն են Մերի Էլեն և Ռեվերենդ Էդիսոն Ամոսները [8]: Դաշնամուր նվագել սկսել է երկու տարեկանից։ Հինգ տարեկանից ստեղծել է սեփական դաշնամուրային գործիքային ստեղծագործությունները։ Ռոքվիլում (Մերիլենդ) ապրելիս կրթաթոշակ է շահել Փիբոդիի երաժշտական կոնսերվատորիայի նախապատրաստական բաժնում սովորելու համար, ուր ընդունվել էր հինգ տարեկան հասակում։ Այսպիսով Տորին դարձավ կոնսերվատորիայի ամենաերիտասարդ ուսանողը[6]։ 11 տարեկանում կրթաթոշակն ընդհատվել է և հեռացվել է այնտեղից։ Ամոսը հայտարարել է, որ կրթաթոշակը կորցրել է, որովհետև հետաքրքրվել է ռոք և փոփ երաժշտությամբ, դրան ավելացրած նոտաներ կարդալ չսիրելը[6]։ 1972 թ. Ամոսների ընտանիքը տեղափոխվել է Սիլվեր Սփրինգ (Մերիլենդ), որտեղ նրա հայրը դարձել է Բարի հովիվ միացյալ մեթոդիստական եկեղեցու հովիվ։ 13 տարեկանից հոր հսկողության տակ սկսել է նվագել բարերում[6][9]։

Ամոսն առաջին անգամ նկատվել է 1977 թ.՝ պատանի տաղանդների մարզային մրցույթի ժամանակ կատարելով "More Than Just a Friend" (Ավելի քան պարզապես ընկեր) երգը։ Այնուհետև եղբոր՝ Մայք Ամոսի հետ գրել է Բալթիմոր երգը և ներկայացրել մրցույթի։ Այն հաղթել է՝ դառնալով նրա առաջին սինգլը։ Մինչ այս պահը ներկայացել է Էլեն անունով, սակայն երբ ծանոթներից մեկն ասել է, որ Թորին ավելի է սազում նրան, անունը փոխել է Թորիի[10]։ 1984 թ. Ամոս տեղափոխվել է Լոս Անջելես՝ երաժշտական ասպարեզին հետևելու, մի քանի տարի Վաշինգտոնի դաշնամուրային բարերի շրջանակում նվագելուց հետո[11]։

Ատլանտիկի տարիներ (1986–2001) խմբագրել

Ինչու Թորին չի կարող կարդալ խմբագրել

1986 թ. Ամոսը Y Kant Tori Read (Ինչու Թորին չի կարող կարդալ) երաժշտական խումբը ստեղծած, որի անունն ակնարկում է Փիբոդիի կոնսերվատորիայում սովորելու տարիները, երբ դաշնամուր նվագում էր լսողությամբ, ոչ թե նոտաներ կարդալով[12]։ 1988 թ. հուլիսին թողարկվել է խմբի առաջին ալբոմը, որը հաջողություն չի ունեցել, ու խումբը ցրվել է։

Սոլո գործունեություն խմբագրել

Չնայած Y Kant Tori Read-ի անհաջողությանը, Ատլանտիկ ձայնագրման ընկերության հետ պայմանագրի համաձայն Ամոսը պետք է վեց ալբոմ թողարկեր։ 1989 թ. նրանից նոր ալբոմ պահանջեցին։ Սկզբնական ձայնագրությունները մերժվեցին։ Պատճառը, ըստ Ամոսի, ոչ ճիշտ ներկայացումն էր[13]։ Ալբոմը վերամշակվեց և ընդարձակվեց Դուգ Մորիսի հսկողության տակ և Սթիվ Քեյթոնի, Էրիկ Ռոսի, Վիլ ՄաքԳրեգորի, Կառլո Նուչիոյի և Դեն Նեբենզալի մասնակցությամբ, ինչի արդյունքում ստեղծվեց Little Earthquakes-ը (Փոքրի երկրաշարժեր), որն անդրադառնում էր Ամոսի կրոնական դաստիարակությանը, սեռական արթնացմանը, ինքնությունը հաստատելու պայքարին և սեռական բռնությանը։ Այս ալբոմը բեկումնային եղավ նրա համար։

1993 թ. Ամոսը թողարկել է երկրորդ սոլո ալբոմը՝ Under the Pink-ը (Վարդագույնի տակ), որն ավելի մեծ հաջողության հասավ, քան Little Earthquakes[14]։

Նրա երրորդ սոլո ալբոմը թողարկվել է 1996 թ. հունվարին և կոչվում է Boys for Pele (Տղաներ Պելեի համար)։ Այն ձայնագրվել է իռլանդական եկեղեցում։ Չնայած ալբոմի երգերի բառերի տարօրինակ բովանդակությանն ու գործիքավորմանը, Boys for Pele-ն գերազանցում է նախորդ երկու ալբոմների արդյունքները՝ Բիլբորդում գրավելով երկրորդ հորիզոնականը։

1998 թվականի մայիսին և 1999 թվականի սեպտեմբերին թողարկված From the Choirgirl Hotel (Երգչախմբի աղջիկների հյուրանոցից) և To Venus and Back (Դեպի Վեներա և վերադարձ) ալբոմները խիստ տարբերվում էին Ամոսի նախկին ալբոմներից։ Ակուստիկ, դաշնամուրի վրա հիմնված հնչողությունը շատ տեղերում փոխարինվել է էլեկտրոնային պարային երաժշտությամբ։ Երկու ալբոմներն էլ կին լինելու թեմայով են և շոշափում են Ամոսի սեփական վիժումներն ու ամուսնությունը։

Մայրությունն Ամոսին ոգեշնչել է ստեղծել վերակատարումների ալբոմ՝ ձայնագրելով կանանց մասին տղամարդկանց գրած երգեր և սեռային դերերը փոխելով, որպեսզի ցույց տա կնոջ տեսանկյունը[15]։ Գաղափարը վերածվեց Strange Little Girl (Տարօրինակ փոքրիկ աղջիկներ) ալբոմի։ Ամոսը հետագայում խոստովանել է, որ ալբոմը ստեղծելու խթանը եղել է Ատլանտիկի հետ պայմանագրից ազատվելը՝ առանց որևէ նոր երգ տալու[16]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Y Kant Tori Read (1988) (Ինչու Թորին չի կարող կարդալ)
  • Little Earthquakes (1992) (Փոքրիկ երկրաշարժեր)
  • Under the Pink (1994) (Վարդագույնի տակ)
  • Boys for Pele (1996) (Տղաներ Պելեի համար)
  • From the Choirgirl Hotel (1998) (Երգչախմբի աղջիկների հյուրանոցից)
  • To Venus and Back (1999) (Դեպի Վեներա և վերադարձ)
  • Strange Little Girls (2001) (Տարօրինակ փոքրիկ աղջիկներ)
  • Scarlet's Walk (2002) (Սկարլետի զբոսանքը)
  • Tales of a Librarian: A Tori Amos Collection (2003) (Գրադարանավարի հեքիաթները. Թորի Ամոսի հավաքածու)
  • Welcome to Sunny Florida DVD (2004) (Բարի գալուստ արևոտ Ֆլորիդա DVD)
  • The Beekeeper (2005) (Մեղվապահը)
  • American Doll Posse (2007) (Ամերիկյան տիկնիկների ջոկատ)
  • Abnormally Attracted to Sin (2009) («Աննորմալ կերպով մեղքով հրապուրված»)
  • Midwinter Graces (2009) (Ձմեռվա կեսի շնորհներ)
  • Night of Hunters (2011) (Որսորդների գիշեր)
  • Gold Dust (2012) (Ոսկե փոշի)
  • Unrepentant Geraldines (2014)
  • Native Invader (2017)
  • Ocean to Ocean (2021)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Montreux Jazz Festival Database
  6. 6,0 6,1 6,2 6,3 Amos, Tori and Ann Powers (2005). Piece by Piece. New York: Broadway Books. էջեր 49–50. ISBN 978-0-7679-1677-6.
  7. St. Leger, Marie Elsie (1994-02-24). «Under The Pink». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին. «mezzo»
  8. «Tori Amos Facts, information, pictures | Encyclopedia.com articles about Tori Amos». Encyclopedia.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2–ին-ին.
  9. Jan. 14, 2012 03:07 AM Bang Showbiz (2012 թ․ հունվարի 14). «Tori Amos played 1st gig at gay bar at age 13». Azcentral.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. Rogers, Kalen (1994). Tori Amos All These Years: The Authorized Biography. Omnibus. էջեր 24–25. ISBN 978-0-8256-1448-4.
  11. «Tori Amos on Love Affair With the Piano». ABC News. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 18-ին.
  12. David Wallechinsky & Amy Wallace: The New Book of Lists. Canongate, 2005. ISBN 978-1-84195-719-7.
  13. «Tori Amos' Track-by-Track Guide to "Little Earthquakes"». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 19–ին-ին.
  14. «Tori Amos — Artist Chart History». Billboard. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 7-ին.
  15. «Tori Amos Says Eminem's Fictional Dead Wife Spoke To Her». MTV. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 19–ին-ին.
  16. Amos, Tori; Powers, Ann (2005). Tori Amos: Piece by Piece. New York: Broadway Books. էջեր 314–315. ISBN 978-0-7679-1677-6.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորի Ամոս» հոդվածին։