Ամմիանուս Մարցելինուս
Ամմիանուս Մարցելինուս (լատիներեն՝ Ammianus Marcellinus; մոտ 330, Անտիոք, Հռոմեական կայսրություն — 395 թ., հետո, Հռոմ), հին հռոմեական պատմիչ։
Ամմիանուս Մարցելինուս լատ.՝ Ammianus Marcellinus | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ. 330[1][2][3][…] |
Ծննդավայր | Անտոք, Հռոմեական կայսրություն, Հին Հռոմ[1][4] |
Մահացել է | մոտ. 395[4] |
Մահվան վայր | Հռոմ, Հին Հռոմ[1][5][6] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ[7] |
Երկեր | Roman History? |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, զինվոր և բանաստեղծ |
Ammianus Marcellinus Վիքիպահեստում |
Մասնակցել է IV դ. կեսերին պարսիկների դեմ Հռոմի պատերազմներում, նաև ծառայել է կայսրության արեւմտյան մասերում։ Ծագմամբ Ասորիքի հույն է, սակայն իր «Գործք» (Res gestae, երբեմն թարգմանվում է նաև «Պատմություն») աշխատությունը գրել է լատիներեն։ Ամմիանուսի պատմությունը բաղկացած էր 31 գրքից եւ ի սկզբանե ընդգրկում էր 96 թ. մինչև 378 թ. իրադարձությունների նկարագրությունը, սակայն մեզ հասել են միայն XIV—XXXI գրքերը, որոնք ներառում են 353—378 թթ. պատմական անցքերը։ Առաջին 13 գրքերը, որոնք բովանդակում էին 96-352 թթ. պատմությունը, կորսված են։ Ամմիանուս Մարցելինուսին հաճախ բնութագրում են որպես «վերջին մեծ հռոմեական պատմիչ»։
Ամմիանուս Մարցելինուսի գործում կարևորագույն տեղեկություններ են պահպանվել նաև Հայաստանի IV դարի պատմության վերաբերյալ, հատկապես Արշակ Բ և Պապ թագավորների մասին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 81. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
- ↑ AlKindi
- ↑ 4,0 4,1 Аммиан Марцеллин (ռուս.) // Еврейская энциклопедия — СПб.: 1908. — Т. 2. — С. 299—300.
- ↑ Аммиан Марцеллин (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 656.
- ↑ Аммиан Марцеллин (ռուս.) // Православная богословская энциклопедия — СПб.: 1900. — Т. 1. — С. 612.
- ↑ Record #118886885 // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
ՀղումներԽմբագրել
- «Գործք»-ի լատիներեն տեքստը
- Ամմիանուս Մարցելինուս «Հռոմեական պատմություն» ( ռուսերեն)
- Ammianus Marcellinus Online Project Archived 2006-07-10 at the Wayback Machine. Ամմիանուս Մարցելինուսին նվիրված կայք (անգլերեն)