Ամի դյու Շամբերտեն (ֆր.՝ Ami du Chambertin) կամ Լ’Ամի դյու Շամբերտեն (ֆր.՝ L'Ami du Chambertin), կովի կաթից պատրաստված, կիսաչոր ֆրանսիական պանիր։

Ամի դյու Շամբերտեն
Տեսակպանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր, լվացած կեղևով փափուկ պանիր և արտադրական պանիր
Առաջացման երկիր Ֆրանսիա
Կաթկովի կաթ
 L'Ami du Chambertin Վիքիպահեստում

Էպուաս փափուկ պանրի նման պանիր։

Պատնություն խմբագրել

Ամի դյու Շամբերտենը պատրաստել է 1950 թվականին ֆրանսիացի պանրեգործ Ռայմոն Գոգը, որն ապրում էր Ժեվրե-Շամբերտեն խաղողի այգիների մոտ։ Պանրի անունը ընտրված է պանրագործի կողմից[1]։

Արտադրություն խմբագրել

Պանրի պատրաստման համար օգտագործվում է Բրյուն, ֆրանսիական Սիմենթալ և Մոնբելյարդ երեք ցեղատեսակի կովերի կաթ։ Պանրի գործարանում կաթը հավաքում են ավելի քան 13 արտադրողներից։ Ստացվող պանրի համը հիմնականում պայմանավորված է դաշտերի (որտեղ արածում են կովերը) բուսականությամբ։ Ամի դյու Շամբերտենը արտադրվում է գարունից աշուն ընկած ժամանակահատվածում։ Պանիրը 1-2 ամիս պահվում է խոնավ ամբարներում։ Հասունացման ընթացքում պանրի կեղևը պարբերաբար լվացվում է «Մարկ դե Բուրգոն» (ֆր.՝ Marc de Bourgogne) բրենդիով, ինչը նրան տալիս է դեղին գույն և բնորոշ համ[2][3][4]։

Նկարագրություն խմբագրել

Պանրի գլուխներն ունեն 8,5—9 սանտիմետր տրամագծով, 4—4,5 սանտիմետր բարձրությամբ և 250 գրամ քաշով սկավառակի տեսք։ Պանրի գլուխները խոնավ են, կնճռոտ և ունեն կարմրադեղին գույն։ Պանիրն օժտված է բրենդիին բնորոշ սուր բույրով և նուրբ կաթնային համով[2][4]։

Gevrey Chambertin կարմիր կամ Puligny-Montrachet սպիտակ գինիների հետ օգտագործվում է որպես ուտեստ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ами дю Шамбертен (Ami du Chambertin)» (ռուսերեն). «Сыры Франции». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 Джульет Харбатт, 2012, էջ 32
  3. Французские сыры: иллюстрированная энциклопедия, 2003, էջ 133
  4. 4,0 4,1 4,2 «Ами дю Шамбертен» (ռուսերեն). «Сыры Франции». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.

Գրականություն խմբագրել

  • Джульет Харбатт Лучшие сыры мира. — М.: Издательство «BBPG», 2012. — 352 с. — ISBN 978-5-93679-168-0